«Լուսնից առաջնորդներ չեն գալու. առաջնորդներ կան». Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի հակապետական ու հակազգային կեղծ «խաղաղասիրական» թիմը կարծես աստիճանաբար ամբողջանում է։
Եթե իշխանության թեւի հետ ամեն բան պարզ է (այնտեղ առայժմ «առաջին ջութակի» դերում կապիտուլյացիայի սիմվոլն է) ,ապա «ընդդիմության» դերը վերազգային ու հակազգային ուժերը փորձում են բաշխել տարատեսակ «հաճախորդների»,«լեգեոներների»,« գաստրոլյորների» միջեւ։
Իրականում սրանց ու կապիտուլյանտների միջեւ գրեթե տարբերություն չկա։
Ավելին. եթե տեսականորեն կապիտուլյանտների թիմում կարող են լինել ազնիվ ու սկզբունքային մոլորյալներ, ապա կեղծ ընդդիմադիրների մեջ ՝ դժվար։
Վերջինները «ձեռքի հետ» քննադատելով օրվա ռեժիմին՝ չեն մոռանում իրենց «սուրբ» պարտականությունը՝ մեղադրել ու քննադատել նախորդ ղեկավարներին։
Ուստի Հայաստանի ու Արցախի անվտանգային շահը գիտակցող իրական պետակենտրոն ընդդիմադիր ուժերը պարտավոր են մի կողմ դնեն տեխնիկական-մարտավարական տարաձայնություններն ու մղեն համախմբված պայքար։
Լուսնից առաջնորդներ չեն գալու։ Առաջնորդները կան , ու նրանց ղեկավարությամբ Հայը քանիցս հաղթել է թշնամուն։
Պետք է գնահատել հերոսական ,հաղթական անցյալն ու առանց պատրանքների պայքարել պետականության համար»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...