Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիան դեռ ցանկանում է ԵՄ անդամ դառնալ
Սլովենիայում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է դառնալ Եվրամիության (ԵՄ) անդամ:
«Մենք ցանկանում ենք դառնալ Եվրամիության անդամ, սա դեռ մեր ռազմավարությունը և ընտրությունն է»,-Չավուշօղլուի խոսքերը մեջբերել է թուրքական «Cumhuriyet» թերթի կայքը:
Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը անդրադարձել է Գերմանիայի հետ լարված հարաբերություններին: Նա ափսոսանք է հայտնել, որ ԵՄ անդամ երկրների որոշ ազդեցիկ քաղաքական կուսակցությունները (այդ թվում Գերմանիայի մի շարք կուսակցությունները) Թուրքիայի նկատմամբ միևնույն «խտրական և այլլատյաց» հռետորաբանությանն են դիմում:
«Գերմանիայի ընտրությունները տեղի են ունենում Գերմանիայում, այլ ոչ թե Թուրքիայում և Հունգարիայում: Ավելի լավ կլինի, եթե նրանք կենտրոնանան իրենց ներքին խնդիրների վրա»,-հավելել է Չավուշօղլուն:
Նշենք, որ սեպտեմբերի 24-ին Գերմանիայում կայանալու են խորհրդարանական ընտրություններ: Կանցլերի երկու թեկնածուները՝ Անգելա Մերկելը և Մարտին Շուլցը, քարոզչական արշավի շրջանակներում մասնակցելով մի հեռուստաբանավեճի, միջազգային հանրությանը կոչ էին արել կոշտացնել իրենց դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ:
Աղբյուր` Ermenihaber.am


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 16.09.2026
Ֆուտզալ․ Մոլդովա-Հայաստան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Գրունիսը մահացել է՝ «կատարելով իր պարտքը»
Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Վեներա մոլորակը լավ տեսանելի կլինի առավոտյան երկնքում
Որքա՞ն զբոսաշրջիկ է օգոստոսին այցելել Հայաստան
«Մեղրատոն 2026». փեթակն ու արհեստական բանականությունը՝ Երևանի «Երազ» այգում