Արծրուն Հովհաննիսյանը անուղղակի մեղադրանքո՞վ է հանդես գալիս Նիկոլ Փաշինյանի հարցեին. (տեսանյութ)
Համացանցում տարածվում է Արծրուն Հովհաննիսյանի հարցազրույցը Նվեր Մնացականյանի հետ, որտեղ նա անուղղակի մեղադրանքներով է հանդես գալիս Փաշինյանի հասցեին: Մասնավորապես` խոսելով Շուշիի անկման մասին, նա նշում է, որ մինչև նոյեմբերի 9-ը պարզ չէր բերդաքաղաքի ճակատագիրը: Բայց նոյեմբերի 8-ին, ըստ Արծրուն Հովհաննիսյանի, բանակի գլխավոր շտաբում գրեթե ցնցություն էր տիրում, այն համոզվունքով, որ քաղաքի ճակատամարտը գրեթե որոշված էր ի օգուտ հայերի: Իսկ թե ինչու մյուս օրը հանձնվեց քաղաքը իրեն այդպես էլ անհասկանալի մնաց: Ավելին, ըստ Հովհաննիսյանի, նոյեմբերի 9-ի Փաշինյանի կողմից փաստաթղթի ստորագրումը նույնպես անսպասելի է եղել զինվորականների համար:
Իր այս վերջին հայտարարություններով Արծրուն Հովհաննիսյանը անուղղակի մեղադրական սլաքները ուղղում է իշխանության վրա: Մինջչդեռ, փաշինյանական իշխանությունն որոշել է ճիշտ հակառակ ուղիով շարժվել, պատերազմի պարտության համար, որպես «քավության նոխազ» փորձելով նշանակել զինվորականներին:
Այս վերջին հանգամանքին միացնելով, այսպես կոչված «բանակային կորուպցիայի» հավերժական թեման: Որպեսզի այդ թեմայից էլ մեղադրանքի մի մասն էլ հնարավոր լինի ուղղորդել դեպի նախկին իշխանությունների ուղղությամբ:
Այսպիսով կարելի է ասել, որ իր վերջին հարցազրույցով Արծրուն Հովհաննիսյանը փորձեց Շուշիի անկման հարցով կասկածի խնդիրը ուղղել դեպի իշխանության դաշտ:
Թե ի՞նչ է թաքնված նրա այս քայլի հետևում, պարզ կդառնա մոտ ժամանակներս:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ