Դաժան մահ է․ 73 հոգու գրավված Հադրութ են ուղարկել, բոլորը մարտերում զոհվել են․ ոչ ոք պատժված չէ․ Ժաննա Ալեքսանյան (տեսանյութ)
Factor TV-ի հարցազրույցը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ
-Տիկի՛ն Ալեքսանյան, պատերազմից ի վեր Դուք 100-ից ավելի զոհվածի և վիրավորվածի ընտանիքի եք այցելել։ Կարելի է դա պատերազմի բացառիկ հետաքննություն որակել, որովհետև այն տվյալները, որ տալիս են պատերազմի մասնակիցների ընտանիքները, առաջին ձեռքից լինելով՝ շատ մոտ են ճշմարտությանը։ Մինչ առանձին դեպքերին գալը՝ ի՞նչ կասկածներ, չպատասխանված հարցեր ունեն նրանք, ի՞նչն է ամենաշատը տանջում։
-Այն մարդիկ, ընտանիքները, որ կորցրել են իրենց զավակներին, ուղղակի դուրս են պետության հոգածությունից, անուշադրության մեջ են։ Պետությունը նրանց հատկացրել է գումարներ, և դրանով համարում են, որ ամեն ինչ արել են և այլ խնդիրներ չկան։ Բայց այդ մարդիկ դեռ բացատրությունների են սպասում, շատերի միակ զավակն է զոհվել և կորցրել են ամենատարբեր․․․ լքված հիմնականում, թե ինչպես են հրամանատարները լքել նրանց։ Մենք մի քանի ամիս առաջ մի ընտանիքում ենք եղել, երբ տղան զանգել է հորը, ասել է, որ մահանում է և ուզում է, որ հայրը աղոթի։
Այդ 44 հոգուն հրամանատարները թողել են Շուշիի ճանապարհին։ Կար տեսանյութը, նրանց բոլորին սպանել են, չորս հոգի են փրկվել։ Ծնողներն ուզում են տեսնել պատասխանատուներին, հատկապես, որ այսօր Հադրութի հայտնի դեպքի մեկ տարին է լրանում, երբ մի ամբողջ վաշտ ուղարկել են Հադրութ, երբ ամբողջ Հադրութը գրավված էր, և տղաները զոհ են դարձել, ադրբեջանցիներն են դիմավորել նրանց, ոչ ոք օգնության չի եկել և 73 հոգի զոհվել է այդտեղ։ Սա շատ դաժան մահ է, և գումարտակը համալրված էր հատուկ կարողություններ ունեցող տղաներով։
-Պատերազմում այդ ողբերգական դեպքերի հետաքննությամբ զբաղվում և այն լուսաբանում է նաև Ձեր ղեկավարած ՀԿ-ն։ Հիշեցնեմ՝ 73 հոգանոց վաշտը մեկ տարի առաջ ուղիղ այս օրը՝ հոկտեմբերի 11-ին է ուղարկվել Հադրութ, որն արդեն գրավված էր Ադրբեջանի կողմից։ Ծնողները սա դիտավորյալ սպանություն են համարում։ Ի՞նչ գիտեք այս դեպքից, ովքե՞ր են այդպիսի հրաման արձակել։
-Արդեն գրավված էր Հադրութը, և այս խմբին առանց հրամանատարական կազմի ուղարկել են այնտեղ, հրամանատարները հիմա ողջ են, իսկ այդ 73-ը զոհվել են։ -Զինծառայողները եղել են «Մարտունի 3» զորամասի ծառայողներ՝ 7-րդ վաշտի տղաները, իսկապես դաժան դեպք է․․․
-Քննությունում առաջընթաց չկա։ Օրինակ՝ զինծառայողներից մեկի հայրն ասում է, որ եթե պատասխանատվության չենթարկվի հրամանատարը, իրենք են նրան պատասխանատվության ենթարկելու։ Մենք շաբաթ օրը Դիլիջան էինք գնացել մի զինծառայողի տուն, չգիտեինք, որ նա 73 մահացած զինծառայողներից մեկն էր, մեծ միջոցառում էին կազմակերպել։ Ասեմ, որ չափազանց հուզիչ էր դիլիջանցիների ուշադրությունն այդ ընտանիքի նկատմամբ։ Երիտասարդ էր մայրը՝ 40 տարեկան, հայրը․․․ դահլիճը լեփ-լեցուն էր, եկել էին նայելու այդ տղայի աշխատանքները։ Ո՞վ պետք է պատասխան տա այդ դեպքի համար։
-Դուք Մարտունիի զորամասի 7-րդ վաշտի ևս 7 տղայի ընտանիքի եք այցելել։ Ծնողներին ի՞նչ մանրամասներ են հասել։
-Մանրամասները սարսափելի են, որոշ ծնողներ տեղեկություններ ունեն, որ վաշտը իջել է և տեսել, որ ադրբեջանցիների մոտ է հայտնվել։ Նրանք օգնություն են խնդրել և ոչ մի օգնություն չի եղել։ Իրենց ունեցած զենքով մարտեր են եղել և բոլորին սպանել են։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ