Ղարաբաղյան հակամարտությունը մնում է չլուծված. Մոսկվայում կայացել է Փաշինյան-Պուտին հանդիպումը
Կրեմլում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նշենք, որ սա այս տարի երկու երկրների ղեկավարների չորրորդ հանդիպումն է:
«Հարգելի Նիկոլ Վովայի, շատ ուրախ եմ Ձեզ տեսնել, շնորհակալություն, որ ընդունեցիք հրավերը: Մենք Ձեզ հետ հեռախոսով մշտական կապի մեջ ենք, բայց իհարկե, հանդիպումները մշտապես արդյունավետ են անհրաժեշտ արդյունքի հասնելու համար: Հույս ունեմ, որ այդպես կլինի նաև այս անգամ, կխոսենք պաշտոնական եւ ոչ պաշտոնական մթնոլորտում, կքննարկենք ընթացիկ գործերը: Շուտով կայանալու է նաեւ ԱՊՀ գագաթնաժողովը, եւ ես կցանկանայի համապատասխանեցնել մեր գործողությունները այս ուղղությամբ: Եվ, իհարկե, մեր փոխգործակցության հիմնական խնդիրը տարածաշրջանում տիրող իրավիճակի կարգավորումն է: Այսօր եւ երկարաժամկետ հեռանկարում ուրախ եմ Ձեզ տեսնել: Բարի գալուստ», - ասել է Պուտինը բանակցությունների մեկնարկից առաջ:
«Սա մեր չորրորդ հանդիպումն է այս տարի: Եվ առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ Մոսկվա հրավերի համար: Նման հաճախակի հանդիպումները վկայում են մեր հարաբերությունների բարձր դինամիկայի եւ մեր ռազմավարական դաշնակցային հարաբերությունների կարեւորության փոխըմբռնման մասին: Իհարկե, այժմ դինամիկ գործընթացներ են տեղի ունենում մեր տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում, եւ շատ կարեւոր է, որ դաշնակիցները հաճախակի հանդիպեն, քննարկեն եւ, ինչպես ասացիք, համապատասխանեցնել իրենց գործողությունները: Ցավոք, մեր տարածաշրջանում դեռեւս չենք կարող խոսել իրավիճակի ամբողջական կայունացման մասին: Ինչպես նկատեցիք, ղարաբաղյան հակամարտությունը մնում է չլուծված: Հասկանալի է, որ Ռուսաստանը առանցքային դեր է խաղում հակամարտության կարգավորման եւ մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում: Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ Ձեզ հետ քննարկել այս ամբողջ օրակարգը», - իր հերթին նշել է Փաշինյանը:
ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինն անդրադարձել են նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային, ինչպես նաև ինտեգրացիոն միավորումներում հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցերի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ