Երեւանի քաղաքապետարանի պաշտոնյան շուտով կհայտնվի կալնավայրում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետ Արամայիս Ավետիսյանը շուտով կհայտնվի կալնավայրում:
«Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել էր Արամայիս Ավետիսյանի խարդախության փաստի առթիվ հարուցված քրեական գործին, որի համար Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրան դատապարտեց 1 տարի, 6 ամիս, 5 օր ժամկետով պայմանականորեն ազատազրկման:
Սակայն մեղադրող դատախազը դիմել էր ՀՀ վերաքննիչ դատարան` պահանջելով, որ Ավետիսյանը պատիժը կրի կալանավայրում: ՀՀ վերաքննիչ դատարանն էլ բավարարել է դիմումը եւ որոշում է կայացրել, որ Արամայիս Ավետիսյանը 1 տարի, 6 ամիս, 5 օր պետք է անցկացնի ՀՀ արդարադատության նախարարության տակ գտնվող համապատասխան քրեակատարողական հիմնարկում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Հաղթենք դիաբետը միասին
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ