Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում 2027 թվականի բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմի գծով նախատեսվում է 24 մլրդ 250 մլն 356 հազար դրամ. Մակունց 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ) Հայաստանի տարածքում դիտված կլիմայի փոփոխությունը և կլիմայական անոմալիաների ազդեցությունը Հայտնաբերվել է 430 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Մեկնարկել է ProBasket Ա Լիգան ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպք Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին Թրամփն անդրադարձել է Իրանի հետ հակամարտությանը Միացյալ Թագավորությունը խստացնում է ներգաղթի կանոնները Իրազեկում․ ինչպես նախագրանցվել «ՀայՓաս» հարթակում (տեսանյութ) Մարզերում գործարկվել է ՀայՓասի 12 գրասենյակ (տեսանյութ)

Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում2027 թվականի բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմի գծով նախատեսվում է 24 մլրդ 250 մլն 356 հազար դրամ. Մակունց2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Հայաստանի տարածքում դիտված կլիմայի փոփոխությունը և կլիմայական անոմալիաների ազդեցությունըՀայտնաբերվել է 430 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Մեկնարկել է ProBasket Ա ԼիգանԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպքՀայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի ՄաթիաշվիլինԹրամփն անդրադարձել է Իրանի հետ հակամարտությանըՄիացյալ Թագավորությունը խստացնում է ներգաղթի կանոններըԻրազեկում․ ինչպես նախագրանցվել «ՀայՓաս» հարթակում (տեսանյութ)Մարզերում գործարկվել է ՀայՓասի 12 գրասենյակ (տեսանյութ)Հրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել էԱզատության պողոտան և Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքը լուսավորվել ու բարեկարգվել են (տեսանյութ)Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանափակումներԻսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)Ռուսաստանը պաշտոնապես դուրս է եկել Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայից Եռակողմ բանակցությունները կկայանան նոյեմբերի 10-11-ին․ Սթիվ ՈւիթքոֆՀանրապետության հրապարակը մի քանի օր կլուսավորվի նոր կենսաչափական անձնագրի 3D պատկերներով (տեսանյութ)ԻՀՊԿ ուժերը Հորմուզի նեղուցում որսացել են ամերիկյան երկու անօդաչու սարքԳայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԲրյուսելՀայաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ կմասնակցեն պարալիմպիկ հրաձգության միջազգային մրցաշարիԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» նախաձեռնությամբ անցկացված համաժողովինԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումԻրանի գերագույն առաջնորդը հրամայել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցովՀաքերները սառնարաններ են տաքացել Բելգիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի, Շվեդիայի, Էստոնիայի խանութներումԱլեն Սիմոնյանը բարձրաձայնել է կրկեսներում կենդանիների վարժեցման և օգտագործման խնդիրը (տեսանյութ)Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ովՆԳՆ ոստիկանություն. 2026 թվականի 9-ամիսների հաշվետվությունԻնքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի մոտ ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվելԹուրքիայում մի քանի ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվելՀայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի (տեսանյութ)Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՆրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններ
Կարծիք

Ղարիբաշվիլին վերջը Էրդողանից լուր բերե՞ց Փաշինյանին, թե՞ դեռ նորություն չկա․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու աշխատանքային այցը Հայաստան շատ աննկատ անցավ։ Կողմերը միայն կարճ հաղորդագրություն են տվել նրա այցի մեկնարկի մասին։ Իսկ թե հետո ինչ է քննարկվել, ինչ է որոշվել ու ինչ էին նախօրեին այդքան երկար «Ծիրանի» ռեստորանում նշում Փաշինյանն ու Ղարիբաշվիլին, հայտնի չէ։ Երկու երկրների կառավարությունների մամուլի ծառայությունները որոշել են լռել։

Մինչդեռ, պարոն Ղարիբաշվիլու այցը պետք է որ շատ բովանդակային լիներ։ Նախ, հետաքրքիր է՝ վերջը Էրդողանից լուր բերե՞ց Փաշինյանին, թե՞ դեռ նորություն չկա։ Երկրորդ՝ ավելի կարևոր հարցը վերաբերվում է այսպես կոչված «3+3» տարածաշրջանային համագործակցության նոր նախագծի հեռանկարներին։ Վրաստանի արտգործնախարարը 3 օր առաջ հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ համագործակցելն այդ ֆորմատում իրենց համար հեշտ չի լինի, բայց դա անհրաժեշտ է։ Ինչու՞ է անհրաժեշտ։ Ու՞մ է անհրաժեշտ։ Վրաստանին, թե՞ Թուրքիային, որն այդ նախագծի իրական ու ամենամեծ շահառուն է։

Մի քանի օր առաջ ես արդեն գրել եմ այն մասին, որ թուրք-ադրբեջանական դաշինքն ի դեմս Վրաստանի հայ-ադրբեջանական բանակցությունների նոր հարթակ է փորձում ձևավորել։ Ղարիբաշվիլին, կարծես, հաճույքով է մտել այդ բեռի տակ։ Նա ակտիվ շփվում է Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների հետ ու, երևում է, արդեն իսկ շահել է բոլորի վստահությունը։

Երրորդ կարևոր խնդիրը Իրանի նախաձեռնած «Պարսից Ծոց - Սև ծով» տրանսպորտային միջանցնքն է, որը պետք է անցնի Հայաստանի տարածքով։ Ի՞նչ դիրքորոշում ունի սրա հետ կապված Վրաստանը։ Կա՞ արդյոք հստակություն։ Կկարողանա՞ արդյոք պաշտոնական Թբիլիսին դիմակայել թուրք-ադրբեջանական, նաև Արևմուտքի ճնշմանն այս նախագծի հետ կապված։

Հայաստանի և Վրաստանի կառավարությունները շարունակում են խորհրդավոր լռություն պահպանել բոլոր այս հարցերի մասով։ Միայն կենացներ ու բարեմաղթանքներ։ Մինչդեռ ակնհայտ է, որ տարածաշրջանում լուրջ վերափոխումների շրջան է, և Վրաստանն այդ ամենում մեծ դերակատարություն ունի։ Իսկ թե երբ հանրությունը կտեղեկացվի իր իսկ համար ճակատագրական նշանակություն ունեցող որոշումների ու այս գործընթացների մասին, թերևս միայն Աստված գիտե։

Վաղն էլ, ըստ որոշ լուրերի, Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինին։ Օրակարգը կրկին հայտնի չէ»։