Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանը բժշկական զբոսաշրջության զարգացման համար կարևոր նախադրյալներ ունի Մարատ Միքայելյանը պարտության է մատնել հույն բռնցքամարտիկին Վթարային ջրանջատում Երևանի Դավթաշեն վարչական շրջանում Ճապոնիայում չորս մարդ է զոհվել Դուջուան թայֆունի պատճառով Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում Թիմում ակնհայտ թերություններ կան, իսկ խաղադաշտում հստակ գաղափարներ չեն երևում Խորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն (տեսանյութ) Պաշտոնապես մեկնարկել է COP17 Week Dilijan-ը COP17-ի նախապատրաստական աշխատանքները և Հայաստանի՝ որպես նախագահության առաջնահերթությունները Արարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներին ՆԳ նախարարություն․ Ձեր կողքին՝ 24/7 (տեսանյութ) ՆԳ նախարարությունը ներդնում է կադրերի պատրաստման և կարիերային առաջխաղացման նոր մոդել (տեսանյութ)

Հայաստանը բժշկական զբոսաշրջության զարգացման համար կարևոր նախադրյալներ ունիՄարատ Միքայելյանը պարտության է մատնել հույն բռնցքամարտիկինՎթարային ջրանջատում Երևանի Դավթաշեն վարչական շրջանումՃապոնիայում չորս մարդ է զոհվել Դուջուան թայֆունի պատճառովԲեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանումԹիմում ակնհայտ թերություններ կան, իսկ խաղադաշտում հստակ գաղափարներ չեն երևումԽորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն (տեսանյութ)Պաշտոնապես մեկնարկել է COP17 Week Dilijan-ը COP17-ի նախապատրաստական աշխատանքները և Հայաստանի՝ որպես նախագահության առաջնահերթություններըԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներինՆԳ նախարարություն․ Ձեր կողքին՝ 24/7 (տեսանյութ)ՆԳ նախարարությունը ներդնում է կադրերի պատրաստման և կարիերային առաջխաղացման նոր մոդել (տեսանյութ)Թայվանին զենքի վաճառքի նոր փաթեթի շուրջ որոշում կկայացվի մոտ ապագայումՆԳ նախարարությունը ներկայացնում է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Օրտիս Արիասը երկու խաղով կարող է հեռացվել պարտականությունների կատարումից Աջափնյակում առգրավվել է ավելի քան 7 տոննա ապրանք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդինԱպակենտրոնցված միջոցառումները ողջ երկրում մեկնարկում են այսօր. Գիտության շաբաթ 2026Նրա խնդիրն այն է, որ գրեթե բոլոր այդ ռեկորդները «մինուս» նշանով են FLYONE ARMENIA ավիաընկերությունը Երևան-Բելգրադ-Երևան երթուղով թռիչքներ կիրականացնի Սաուդյան Արաբիան ռազմական աջակցություն էր խնդրել, որին Էնդի Բըրնհեմը համաձայնել էՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը պետք է երկկողմ ցավոտ գործընթաց լինի. նախարարԿարևոր է, որ Իրաքը կազմալուծի զինված ահաբեկչական խմբավորումներըԹուրքիան և ԱՄՆ-ն աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. ՖիդանԷրդողանը կոչ է արել վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների վետոյի իրավունքը«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքըԻնֆանտինոն առաջարկել է ՖԻՖԱ-ի կառավարման անկախ վերանայում «Աղի լիճ» կոչվող տարածքում բարեկարգման աշխատանքներ են. քաղաքապետի խոսնակՍա անազնիվ լուսաբանմամբ զբաղվող մարդկանց հատուկ հասանելիություն տրամադրելու հրաժարումն էԼատվիան բարդ մրցակից է՝ շատ բարձրահասակ ֆուտբոլիստներովՍարգիս Սարգսյանը Սամարղանդում լավագույն արդյունքն է գրանցելՊետությունից խաբեությամբ ավելի քան 1.5 միլիարդ դրամ հափշտակելու փորձ է բացահայտվել (տեսանյութ)Երեւանի եւ Գոլդեն Փելիս հյուրանոցի միջեւ հողի վաճառքի պայմանագիրը Վերաքննիչ դատարանը անվավեր է ճանաչել Թուրքիայի կենտրոնում աշակերտը կրակ է բացել իր դասընկերների ուղղությամբG7-ի երկրներն Իրանից պահանջել են դադարեցնել հութիներին զինելն ու աջակցելըԻ՞նչ է թաքցնում Կիրանցի Սուրբ Առաքելոց վանական համալիրը (տեսանյութ)ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Էմանուել Մակրոնը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետՀարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներըԻրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնըJMSN-ը գալիս է Երևան Ռուսաստանում ոչ բոլորն են աջակցում այն ամենին, ինչ հիմա տեղի է ունենում Թրամփը որոշել է ձեռնպահ մնալ հութիների դեմ ԱՄՆ-ի գործողությունից․ CBS NewsՄիկրոչիպեր արտադրողների բաժնետոմսերն աճել ենԱՄՆ-ը նախատեսում է վերականգնել Գրենլանդիայի հարավում գտնվող նախկին ռազմական բազանՍպիտակ տունը գործարկել է Trump TV-նՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)Հունաստանի մի շարք քաղաքների հասարակական շինություններ լուսավորվել են ՀՀ դրոշի գույներով գույներովՀայաստանի շախմատի հավաքականները հաղթանակներ են գրանցելՓոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով
Հարեվաններ

Ադրբեջանական վերնախավը գրեթե 3 մլրդ դոլար է «լվացել» բրիտանական ընկերությունների միջոցով

Ադրբեջանի իշխող վերնախավը օգտագործել է գաղտնի «սեւ դրամարկղ» եվրոպական քաղաքական գործիչներին կաշառք տալու, շքեղ իրեր ձեռք բերելու, փողերը բրիտանական ֆիկտիվ ընկերությունների միջոցով «լվանալու» համար, գրում է The Guardian-ը։

Արտահոսած տվյալները ցույց են տալիս, որ Ադրբեջանի ղեկավարությունը, որին մեղադրում են մարդու իրավունքների խախտումների, համակարգային կոռուպցիայի ու ընտրակեղծիքների մեջ, ավելի քան 16 000 գաղտնի վճարումներ է իրականացրել 2012-2014 թթ․։

Այդ գումարների մի մասը տրամադրվել են քաղաքական գործիչներին ու լրագրողներին՝ միջազգային լոբիստական գործողությունների շրջանակում, որպեսզի խուսափեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հասցեին քննադատությունից ու նպաստեն նավթով հարուստ նրա երկրի դրական վարկանիշին։

Յոթ միլիոն ֆունտ սթերլինգ է ծախսվել Մեծ Բրիտանիայում շքեղ իրեր ձեռք բերելու ու մասնավոր դպրոցներում ուսման վարձի համար։

Երկուսուկես տարվա ընթացքում այդ գումարները փոխանցվել են Danske Bank էստոնական բաժանմունքում բացված հաշվեհամարով՝ առանց որեւէ բարդությունների։

Danske Bank –ն էլ իր հերթին է հաստատել, որ տեղի են ունեցել «փողերի լվացում ու այլ ապօրինի գործողություններ»։

Էստոնիայի ֆինանսական տեսչությունը նշել է, որ մասնաճյուղում փողերի լվացումը դադարեցնելուն ուղղված համակարգերը ձախողվել են։

The Guardian-ը գրում է, որ իրենց տրամադրության տակ հայտնված տեղեկությունները ընդամենը սառցաբեկորի գագաթնակետն են։

Բանկային հաշվետվությունները ցույց են տալիս, որ իրականացվել են բազմաթիվ փոխանցումներ ԵԽԽՎ նախկին մի քանի անդամներին՝ այդ թվում Էդուարդ Լինթներին, գերմանացի քաղաքական գործիչ, բունդեսթագի նախկին պատգամավոր ու ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի նախկին նախագահ, նաեւ Լուկ Վոլոնտեին՝ Եվրոպայի խորհրդում Եվրոպական ժողովրդական կուսակցության նախկին ղեկավարին

2012-2014 թթ․կեղծ բրիտանական ընկերությունների կողմից Լինթների հաշվեհամարին է փոխանցվել ընդամենը 891 հազար եվրո։ Այդ գումարները ստանալուց երկու շաբաթ առաջ նա ղեկավարում էր Գերմանիայից դիտորդների խումբը Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրություններում։

Իսկ Վոլոնտեն այդ երկու տարիներին ավելի քան 2 մլն եվրո է ստացել նույն բրիտանական կեղծ ընկերություններից։

Հիմա Վոլոնտեի նկատմամբ հետաքննություն է իրականացվում։ Իտալական իրավապահ մարմինները համարում են, որ նա փող է ստացել Ադրբեջանի իշխանություններից՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին ԵԽԽՎ բանաձեւի ընդունումը ձախողելու համար։ Ու Վոլոնտեի ջանքերի շնորհիվ բանաձեւը չի ընդունվել։

Տվյալները նաեւ ցույց են տալիս, որ բուլղարացի քաղաքական գործիչ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրեն Իրինա Բոկովայի ամուսինը՝ Կալին Միտրեւը, այդ նույն ֆիկտիվ բրիտանական ընկերությունների կողմից 425 հազար եվրո է ստացել։

Պարբերականը նշում է, որ Բաքվի Trump Tower շքեղ կառույցի նախագծում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործընկերները նույնպես օգտվում են «սեւ դրամարկղից», որը Laundromat է կոչվում։ Այն Թրամփի հետ կապ չունի, բայցեւայնպես կասկածներ է առաջացնում գործընկերների ընտրության նրա չափանիշների հարցում։

Այնքան էլ հասկանալի չէ, թե որտեղից են ստացվում այս սխեմայում գործածվող գումարները։

2012-ին Ռոսօբորոնէքսպորտը, ռուսական զենքի արտահանողը, գրեթե 29 մլն դոլար է փոխանցել բրիտանական Metastar Invest բրիտանական ընկերությանը։ Այդ ֆիրման գրանցված է եղել Ադրբեջանից ինչ-որ դրածոյի անունով, նաեւ ներկայացրել է կեղծ հաշվետվություններ, որտեղ չի արտացոլել Էստոնիայում իր բանկային հաշվեհամարով շրջանառությունները։