Քիմ Չեն Ընը կոչ է արել պաշտոնյաներին բարելավել Հյուսիսային Կորեայի բնակիչների կենսապայմանները
Հյուսիսային Կորեայի իշխանությունները պետք է իրենց առաջնահերթություններից մեկը համարեն քաղաքացիների կենսապայմանների բարելավումը։ Ինչպես երկուշաբթի տեղեկացրել է KCNA-ն, այս հայտարարությունը երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընն արել է Կորեայի կառավարող Աշխատանքային կուսակցության (ԿԱԿ) հիմնադրման 76-ամյակին նվիրված ելույթում։
Նշելով, որ հենց մարդիկ են որոշում սոցիալիստական շինարարությունը երկրում, նա կոչ է արել բոլոր մակարդակների ղեկավարներին «ծառայել նրանց ինչպես աստծուն»։ Նա նաեւ նշել է, որ կուսակցական պաշտոնյաները «միշտ պետք է հաշվի առնեն, թե չեն խախտում արդյոք նրանց գործողությունները մարդկանց շահերը եւ անհարմարություններ չեն պատճառում արդյոք նրանց», տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Պետության ղեկավարը նշել է, որ կուսակցությունն առաջվա նման լի է վճռականությամբ՝ արդյունավետ առաջ տանել ժողովրդական տնտեսության զարգացման հնգամյա պլանը, որը ներկայացվել է հունվարին կուսակցության համագումարում՝ կոչ անելով ավելի արագ լուծել սննդամթերքով եւ բնակարանով քաղաքացիներին ապահովելու խնդիրները։ Իր ելույթում նա նաեւ նշել է վերջին տասնամյակում կուսակցաշինության հիմնական ձեռքբերումների մասին։
Կիմ Չեն Ընը չի նշել Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին։ Նա 2011թ. վերջին իշխանության գալուց հետո առաջին անգամ հանդես է եկել ԿԱԿ հիմնադրման տարեդարձի առիթով։
Հոկտեմբերի 10-ին երկիրը նշեց կառավարող կուսակցության 76-ամյակը առանց զորահանդեսի կամ ուժի որեւէ այլ ցուցադրման։ Թերթերում հրապարակվեցին մի քանի հոդվածներ՝ նվիրված կուսակցության եւ Կիմ Չեն Ընի վաստակին երկրի եւ ժողովրդի առջեւ։ Կենտրոնական «Նոդոն սինմուն» թերթն առաջնորդողում քաղաքացիներին կոչ էր արել համախմբվել՝ հաջակցություն առաջնորդի, նշելով այն ջանքերի մասին, որոնք ուղղված են տնտեսական խնդիրների լուծմանը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը