Ֆուտբոլ խաղում են բոլորը, բացի Հայաստանի եւ Լիտվայի հավաքականներից
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում ավարտվեցին ութերորդ տուրի հանդիպումները:
C խմբում Ադրբեջանը 5:1 հաշվով հաղթեց գաճաճ Սան Մարինոյին եւ հայտնվեց երրորդ հորիզոնականում, քանի որ Չեխիան մրցակցի դաշտում 2:0 հաշվով պարտվեց Հյուսիսային Իռլանդիայից, իսկ Նորվեգիան կրկին մրցակցի դաշտում 6:0 հաշվով պարտվեց Գերմանիայի ազգային թիմից:
Արդեն իսկ պարզ է, որ առաջին եւ երկրորդ տեղերը կզբաղեցնեն Գերմանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի հավաքականները, որոնք համապատասխանաբար ունեն 24 եւ 19 միավոր: Տեսականորեն Հյուսիսային Իռլանդիան մնացած երկու տուրերում կարող է շրջանցել Գերմանիային:
E խմբում Հայաստանը սեփական դաշտում 4:1 հաշվով խայտառակ պարտություն կրեց դանիացիներից: Լեհաստանի դրուժինան 3:0 հաշվով հաղթեց Ղազախստանին, իսկ Չեռնոգորիան 1:0 հաշվով դժվարին հաղթանակ տարավ Ռումինիայի նկատմամբ:
Մրցաշարի ավարտից երկու տուր առաջ Լեհաստանն ունի 19, իսկ Չեռնոգորիան եւ Դանիան 16-ական միավոր:
F խմբում Անգլիան դժվարին եւ կամային հաղթանակ տարավ Սլովակիայի նկատմամբ (2:1): Շոտլանդիան 2:0 հաշվով հաղթեց Մալթային, իսկ Սլովենիան 4:0 հաշվով հաղթեց Լիտվային:
Անգլիան ունի 20, իսկ Սլովակիան 15 միավոր: Շոտլանդիան եւ Սլովենիան էլ համապատասխանաբար 14-ական:
Top-News.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...