Military Watch-ը նշել է այն զենքը, որը օդում կապահովի Ռուսաստանի առավելությունը ԱՄՆ-ի նկատմամբ
K-77M «օդ-օդ» հրթիռը, որը մշակվել է Су-57 կործանիչի համար, առավելություն է տալիս Ռուսաստանին օդային մարտերում, գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Military Watch ամսագրին:
Հոդվածում նշվում է, որ K-77M հրթիռը կարող է առանցքային դեր խաղալ հրթիռային առավելության վերականգնման գործում, որից Ռուսաստանը օգտվում էր «սառը պատերազմի» վերջին տարիներին եւ Ռուսաստանի ռազմաօդային ուժերին պատրաստելիս՝ նոր սերնդի սպառնալիքներին, ինչպիսիք են ԱՄՆ-ի կողմից մշակված AIM-260 հրթիռ-ը, դիմակայելու համար:
Նյութի հեղինակը նշում է, որ K-77M-ն օպտիմալացված է արտակարգ հեռահարություններում ոչ մեծ եւ մանեւրող թիրախներին հարվածելու համար:
Կառույցի առավել նշանավոր առանձնահատկությունն ակտիվ փուլային վանդակաշարն է: Այն բաղկացած է հրթիռի առջեւի մասում տեղադրված մեծ թվով կոնաձեւ բջիջներից: Յուրաքանչյուր բջիջը ստանում է ազդանշանի միայն մի մասը, սակայն թվային մշակումից հետո տեղեկատվությունն ամփոփվում է, ինչը թույլ է տալիս K-77M-ին «անմիջապես արձագանքել թիրախի կտրուկ շրջադարձերին՝ խոցումը գրեթե անխուսափելի դարձնելով»:
Ինչպես նշել է տեսաբանը, մանեւրող կործանիչներն ունակ են օգտագործել հրթիռային հաղորդիչների սահմանափակ «տեսադաշտը»՝ դուրս գալով ռադարի տիրույթից, իսկ K-77M-ը «կարող է լուծել այս խնդիրը» եւ դառնալ «օդ-օդ» դասի աշխարհի ամենաարդյունավետ հեռահար հրթիռը:
ՆԱՏՕ-ի սահմանների մոտ նման հրթիռների հայտնվելը լուրջ անհանգստություն կառաջացնի Արեւմուտքում, ամփոփել է փորձագետը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը