Իլոն Մասկը հայտարարել է, որ «մահու չափ» ուզում է գերձայնային էլեկտրական ինքնաթիռ կառուցել
Tesla-ի եւ SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը, ով ազդեցություն է ունեցել ինչպես ավտոմոբիլային արդյունաբերության, այնպես էլ տիեզերական հետազոտությունների վրա, իր ուշադրությունը սեւեռել է փոքր ինքնաթիռների վրա: Նրան հետաքրքրում են ուղղահայաց թռիչք եւ վայրէջք կատարող էլեկտրական ինքնաթիռները, թեեւ Մասկը դեռ հնարավորություն չունի սկսել աշխատանքներն այդ ոլորտում, հաղորդում է 3dnews.ru-ն՝ վկայակոչելով gadgets.ndtv.com-ը:
Մասկի առանձնահատկություններից է ոչ ստանդարտ որոշումներ կայացնելու ունակությունը, որոնք սկզբում արտառոց են թվում: Ձեռներեց Փիթեր Հ. Դիմանդիսը (Peter H. Diamandis) թվիթերյան իր բաժանորդներին գրել է, թե ինչ նոր զբաղմունք կարող է արժանի լինել Tesla-ի եւ SpaceX-ի ղեկավարին:
Պատասխաններից մեկը տվեց հենց Մասկը` հայտարարելով. «Ես մահու չափ ուզում եմ ուղղահայաց թռիչքով եւ վայրէջքով գերձայնային էլեկտրական ինքնաթիռ կառուցել, բայց լրացուցիչ աշխատանքը կպայթեցնի ուղեղս»,- եւ վերջին երկու բառերը փոխարինել է էմոջիով:
Աշխարհահռչակ Tesla եւ SpaceX բազմամիլիարդանոց ընկերություններից բացի, Մասկը գործարկել է Neuralink ստարտափը, որը մասնագիտացած է ուղեղամեքենային ինտերֆեյսի ներկառուցվող չիպերի մշակման, ինչպես նաեւ Boring Company թունելի հորատման նախագծի մշակման գործում: Նա նաեւ OpenAI Artificial Intelligence Research Lab-ի համահիմնադիրն է: Մասկի հետաքրքրությունների մեկ այլ ոլորտ են կրիպտոարժույթները, եւ նրա թվիթերը հաճախ ազդեցություն են ունենում կրիպտոակտիվների արժեքի վրա: Ինչ վերաբերում է SpaceX-ին, ապա Մասկի հիմնական նպատակներից է Մարսի գաղութայնացումը եւ մարդկանց «միջմոլորակային» տեսակի վերածելը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը