«Զանգեզուրի միջանցք» թյուրքական ծրագրի բացառումը միավորում է անգամ աշխարհաքաղաքական ախոյաններին. Արմեն Պետրոսյան
Միջազգայնագետ Արմեն Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից Իրանի դեմ սանձազերծված բազմաշերտ արշավի առանցքային պատճառներից մեկն էլ այն է, որ Թեհրանը տարածաշրջանային դերակատարներից միակն է, որը Երևանի հետ միասին բացեիբաց դեմ է հանդես գալիս տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման միջանցքային թյուրքական նախագծին («Զանգեզուրի միջանցք»)։
Չի բացառվում, որ լարվածության շարունականության ապահովման միջոցով Անկարա-Բաքու դաշինքը նպատակ է հետապնդում որևէ փուլում ենթադրվող բանակցային ձևաչափում Թեհրանի դեմ հստակ պահանջ դնել՝ հրաժարվելու «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը բացառելու ուղեգծից։
Մինչդեռ իրանական կողմի դիրքորոշումը, առնվազն առայժմ տեղ գտած դիվանագիտական մանևրներից և հռետորաբանությունից դատելով, տրամագծորեն հակառակ ուղղությամբ է։ Պաշտոնական Թեհրանն իր շարունակական հայտարարաություններով ոչ միայն շարունակում է գուժել «միջանցքային քողի» ներքո տարածաշրջանում սահմանային փոփոխությունների հեռահար ծրագրերի անթույլատրելիության մասին, այլև այս ուղեգծի իրացման ճանապարհին փորձ է կատարում ձևավորելու որևէ միասնական հակաթյուրքական առանցք՝ առայժմ գոնե Կովկասում և Մերձավոր Արևելքում։
Եվ չնայած արտաքուստ նաև Արևմուտքի շահերից է բխում Բաքվի հանդուգն ու սանձարձակ վարքը Թեհրանի նկատմամբ, բայց այնուամենայնիվ, ակնհայտ է, որ առնվազն «Զանգեզուրի միջանցքի» բացառման հարցում կա լուռ համախոհություն, որը բացահայտ կերպով երևում է նաև Հայաստանում Իրանի ու արևմտյան առանցքային պետությունների(ԱՄՆ, ԵՄ, Ֆրանիսա) դիվանագիտական ներկայացուցչությունների նպատակային գործունեության արդյունքում»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել