Իշխանությունների մոտ միայն ստացվում է հրապարակներում, նույնիսկ Եռաբլուրում թատերական տեսարաններ ձևավորել. Սեյրան Օհանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի խոսքով՝ ՀՀ իշխանություններն ավելի շատ խնդիրներ, իրավիճակի խստացումներ, ոստիկաններ է կենտրոնացնում երկրի ներսում, քան թե երկրի սահմաններն ամրապնդելու ուղղությամբ։
«Շատ լավ ստացվում է փողոցներում, հրապարակներում, նույնիսկ Եռաբլուրում ձևական, թատերական տեսարաններ ձևավորել, քան թե այդ նույն խստությունն իրականացնել ՀՀ սահմաններն ամրապնդելու ուղղությամբ։ Կոնկրետ եզարակցությունը վերաբերում է նույն պատերազմական գործողություններին, վերջին պատերազմական գործողությունների ժամանակ ոչ լիարժեք գնահատականների արդյունքում էր, որ մենք չկարողացանք պատերազմում հաղթել։ Այս առումով ՀՀ իշխանությունների անվտանգության միջավայրի փխրունության աստիճանի գնահատականները դեռևս մենք չունենք։ Նկատի ունեմ այն սպառնալիքները, որոնք կան տարածաշրջանում, հատկապես տարածաշրջանային լայն նկրտումներ ունեցող երկրների, թուրք-ադրբեջանական տանդեմի ծավալապաշտական և նաև Հարավային Կովկաս ներխուժման հետ կապված բոլոր խնդիրները»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ այս ծավալապաշտական քաղաքականությունն է ստիպել Իրանին, որպեսզի իրենց սահմաններին անվտանգության ապահովության ուղղությամբ զորավարժություններ անցկացնեն, ուժի ցուցադրմամբ, ինչո՞ւ չէ, նաև իրենց զորքերը ստուգելու, նաև համապատասխան հոգեբանական ազդեցություն իրականացնելու համար։
«Իրանն այն երկիրն է, որի հետ մենք ունենք դարավոր բարեկամական հարաբերություններ, նաև արտաքին աշխարհ դուրս գալու երկու ուղղություններից մեկն է, որի հետ մենք պարտավոր ենք անվտանգային, քաղաքական ու տնտեսական հարաբերություններ զարգացնել»,- հավելեց նա։
Ինչ վերաբերում է Սյունիքում տիրող իրավիճակին, Սեյրան Օհանյանը նախ տեղեկացրեց, որ ներկայիս ՀՀ իշխանությունը սահմանային իրավիճակում տիրող, հատկապես տեղադրական իրադրությունը կապում են վարչատարածքային բաժանման վերաբերյալ օրենքի հետ, ինչն իրենց համար անընդունելի է։
«Այդ օրենքը ներքին սպառման համար է, եթե նույնիսկ այդ օրենքը գոյություն ունի, ապա նոյեմբերի 9-ի կանգնեցրած պատերազմից հետո մենք իրավունք չունեինք այդ հատվածներում հանձնել թշնամուն այն կետերը, հատվածները, որոնք Ադրբեջանի ու Հայաստանի համար վիճելի է։ Նման իրավիճակում ես չեմ կարծում, որ հիմա պատերազմ կլինի»,- նշեց Սեյրան Օհանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ