Տաթևի ճանապարհը ստեղծված իրավիճակում մեր բոլոր հարցերը չի լուծելու․ Տիգրան Աբրահամյան
Արդեն հերթական դարձած այցս է Գորիս-Կապան միջպետական ճանապարհի տարբեր հատվածներ՝ Որոտանով, Շուռնուխով ու Տաթևի երկրորդ ճանապարհով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյան:
Նա, մասնավորապես, նշել է. «Զրույցներ տարբեր հատվածներում ծառայություն կրող սահմանապահների հետ, դիտարկումներ ճանապարհի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված և շինհրապարակի վերածված Քարահունջ-Որոտան հատվածում։
Ադրբեջանցիները ենթակառուցվածքային մեծ աշխատանքներ են տանում և՛ ռազմական, և՛ քաղաքացիական բնույթի շինությունների կառուցման, տեղակայման ուղղությամբ։
Եղանակային պայմանները մեծ թվով միջոցառումներ իրականացնելու և ուսումնասիրելու հնարավորություն չեն տալիս, սակայն դրանք մյուս կողմից ի ցույց են դնում մառախուղի, ձյան կամ այլ իրավիճակներում առաջացող խնդիրները։
Տաթևի ճանապարհը մեր բոլոր հարցերը ստեղծված իրավիճակում չի լուժելու, բայց դրա գոյությունը, հիմնանորոգումը մի քանի խնդիրներ բնականաբար լուծելու է։
Ճանապարհի տարբեր հատվածներում, նախորդ ամսվա համեմատ, մեծ ծավալի աշխատանք էր իրականացված, որ հետագայում վերակառուցումների և նոր արդիականացումների անհրաժեշտություն է ունենալու»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...