«Կաղամարների խաղը» սերիալում իրական սեփականատիրոջ բողոքի պատճառով կփոխեն հեռախոսի համարը
Netflix-ը կխմբագրի «Կաղամարների խաղը» սերիալի տեսարանը, որում իրական հեռախոսահամարով այցեքարտ են ցուցադրել։ Korea Times-ի հաղորդմամբ՝ պատճառ է դարձել համարի սեփականատիրոջ բողոքը։
«Չդադարող զանգերի պատճառով սթրեսը խենթացնում է ինձ»,- գանգատվել է համարի սեփականատերը։
Կադրերից մեկում ցուցադրված այցեքարտի վրա, որը մարդկանց, որոնք ֆինանսական խնդիրներ ունեն, առաջարկում էր խաղ խաղալ։ Կինը, որին պատկանում է համարը, նշել է, որ չի կարող փոխել այն, քանի որ վաղուց է այն օգատագործում եւ բազմաթիվ կարեւոր աշխատանքային կոնտակտներ ունի։
Netflix-ի հարավկորեական ստորաբաժանումը հանդիսատեսին խնդրել է չզանգահարել այդ համարով, ինչպես նաեւ հայտարարել, որ շուտով այն կհեռացնի սերիալից․ ըստ ամենայնի՝ դրա փոխարեն ամբողջովին հորինված կոբինացիա կօգտագործվի։
«Կաղամարների խաղը» սերիալը նկարահանել է ռեժիսոր Հվան Ջոն Հեքը։ Թրիլլերը գլխավորել է Netflix-ի թոփը 90 երկրում, այդ թվում ԱՄՆ-ում, Մեքսիկայում եւ Բրազիլիայում։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը