Հայաստանում ոստիկանության համազգեստ հագնող մարդիկ սպասարկում են հողատու իշխանության շահերն ու ճնշումներ գործադրում ՀՀ քաղաքացիների նկատմամբ. բողոքի ակցիա
Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին փորձում իրականացնել ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները, սակայն ոստիկանության աշխատակիցները պահանջեցին ակցիան իրականացնել առանց բարձրախոսների, ինչը, ըստ ակցիայի մասնակիցների, հավաքների ազատության մասին օրենքի պահանջի խախտում է։
Ակցիայի մասնակիցները չընդունեցին այդ պահանջը, նրանցից մեկը հայտարարեց, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Շուշին նվիրելու իր քայլն արդարացնելու համար, փորձում է ստեղծել տպավորություն, թե այն անարժեք է եղել:
Ըստ բողոքի ակցիայի մասնակցի՝ վարչապետի խոսքի ու իրականության միջև որևէ կապ չկա, և 30 տարում Շուշիում կառուցվել, վերակառուցվել են թանգարաններ, բազմաբնակարան շենքեր, համալսարաններ, ճանապարհներ: Քաղաքացին չհասցրեց ավարտել ելույթը, քանի որ նրան բերման ենթարկեցին:
ՀՅԴ անդամ Գոռ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ իրենք չէին եկել Նիկոլ Փաշինյանին «սյունաց ողջույն» տալու, Կառավարության շենքի վրա իրեր շպրտելու, և միայն բարձախոսի համար ոստիկանները բերման ենթարկեցին:
«Սրանք ճնշումներ են ՀՀ քաղաքացիների հանդեպ, որոնք պարզապես ցանկանում էին իրենց խոսքն ասել: Հայաստանում ոստիկանության համազգեստ հագնող մարդիկ սպասարկում են հողատու իշխանության շահերն ու ճնշումներ գործադրում ՀՀ քաղաքացիների նկատմամբ»,-ասաց նա:
Գոռ Սարգսյանը չհասցրեց ավարտել ճեպազրույցը, և նրան նույնպես բերման ենթարկեցին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ