Սպասում ենք ընթացիկ հաշվետվության՝ Հայաստանի համար այդ չափազանց կարևոր նախագծի իրականացման վերաբերյալ
Դեռևս ս.թ. հուլիսին ՏԿԵ նախարարի տեղակալը հայտարարել էր, որ Իրան-Հայաստան 400 կՎ 3֊րդ էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքները ավարտին կհասցվեն այս տարվա վերջում։
Դե ինչ, արդեն հոկտեմբեր ամիսն է: Ուստի, սպասում ենք ընթացիկ հաշվետվության՝ Հայաստանի համար այդ չափազանց կարևոր նախագծի իրականացման վերաբերյալ:
Հիշեցնեմ, որ նախագիծը պետք է ավարտված լիներ 2019 թ.֊ին, այնուհետև ժամկետը տեղափոխվեց 2020 թ.: Սակայն խանգարեցին covid-ն ու պատերազմը: Դժվար չէ կռահել, թե որն է այս անգամ խանգարող հանգամանք հռչակվելու: Հավանաբար, ձախողումը կփորձեն հիմնավորել Սյունիքում տեղի ունեցող բարդ զարգացումներով ու ռիսկերով, Թեհրանի ու Բաքվի միջև լարվածության աճով և այլն:
Իրականում պատճառները կարող են ավելի շատ լինեն՝ սկսած տեխնիկականից ու վերջացրած աշխարհաքաղաքականով: Սակայն պետության ռազմավարական կառավարումը ենթադրում է ոչ թե պատճառների անվերջ փնտրտուք ու արդարացում՝ հանուն առանց այդ էլ օրեցօր մաշվող քաղաքական վարկանիշի պահպանման, այլ ռիսկերի ու վտանգների կառավարում, ռեսուրսների ու գործառույթների արդյունավետ բաշխում:
Մյուս կողմից, Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գիծը դիտարկվում է որպես Հյուսիս-Հարավ միջանցքի կարևոր մաս: Հաշվի առնելով այս իշխանությունների՝ թուրք-ադրբեջանական Արևելք-Արևմուտք ռազմավարությունը սպասարկելու ինքնամոռաց ձգտումը՝ հայ-իրանական այս ենթակառուցվածքային նախագծի իրականացման անթույլատրելի դանդաղ տեմպերն արդեն սաբոտաժ են հիշեցնում:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...