Ինչպես պատահեց, որ «ոչմիթիզականը», «գելխեղդը» ընդամենը 1 տարի անց դարձավ ամեն գնով խաղաղություն մուրացող. Արսեն Ջուլֆալակյան
«Ինչպե՞ս պատահեց, որ 2018-ի ապրիլից մինչև 2020-ի հուլիս-օգոստոսի «ոչմիթիզականը», «գելխեղդը», «տարածաշրջանում անվտանգություն պարտադրող հզոր գերագույն հրամանատարը», ով տավուշյան լոկալ մարտերը ներկայացրեց որպես հայոց բանակի անպարտելիության և մարտունակության թարմ ապացույց (հիշենք Սարդարապատի աննախադեպ պարգևատրում/միջոցառումը), ընդամենը 1 տարի անց դարձավ ամեն գնով խաղաղություն մուրացողով, ով հանուն այդ «խաղաղության» պատրաստ է զիջել հայրենիքից այնքան, ինչքան կպահանջեն հարևան պետությունները…
Կարծիքս փորձեմ հնարավորինս հակիրճ և մատչելի ներկայացնել.
Ժամանակին լինելով առաջին նախագահի քաղաքական թիմակից և գաղափարակից, մասնակցելով ընտրական տարբեր գործընթացների՝ վերջնականապես համոզվել էր, որ երբ ուղիղ խոսքով առաջարկում ես հանրությանը նման զիջումներով հասնել խաղաղության, պարտվում ես ընտրություններում՝ հավաքելով լավագույնը 1.5%-2% ձայն( տես ՀԱԿ-ի հավաքած ձայների քանակը՝ այդ թվում վերջին ընտրություններին…): Իսկ քանի որ այդ անձի ամբողջ կյանքի միակ երազանքն եղել է իշխանությունը, գնաց այլ ճանապարհով.
Հստակ մշակված քաղ. տեխնոլոգիաների կիրառմամբ խաբեցին հանրությանը՝ անձին ներկայացնելով որպես ազգի անզիջում, ոչմիթիզական, սկզբունքային,հերոս առաջնորդ (միայն խոսքով իհարկե), իրականացվեց այն, ինչին ականատես ենք լինում վերջին 3 տարվա ընթացքում՝ ազգի պառակտում(նույնիսկ ընտանիքների…), բոլոր արժեքների հեղինակազրկում(եկեղեցի, զինվորականություն, գիտական համայնք, տարբեր բնագավառների հեղինակություն ունեցող մարդիկ…), և իհարկե, խայտառակ պարտության կազմակերպում:
Արդյունքում վախ և հուսահատություն ներարկվեց բնակչության մեջ՝ փակելով նոր հնարավոր պատերազմում վերջինիս մասնակցության/դիմադրության ցանկությունը. այդ ամենն իրականացնելուց հետո պարարտ հող առաջացավ կործանարար զիջումներն իրականացնելու և այսպես կոչված «խաղաղության» դարաշրջան բերելու համար՝ այդ ողջ ընթացքում չտեսավարի վայելելով իշխանության տված բոլոր բարիքները, հենց ինչի համար էլ ժամանակին այս ամենն իրականացնելու համաձայնություն էր տվել շատ ավելի մեծ ուժերի»։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախ...