Բանակը մինչեւ վերջ ոչնչացնելու քաղաքականություն...
Բանակը մինչեւ վերջ ոչնչացնելու քաղաքականություն...
Քննչական կոմիտեն այսօր հաղորդագրություն է տարածել, թե ժամկետային առանձին զինծառայողներ, արձակուրդից հետո, չեն ցանկացել վերադառնալ զորամաս ու ձերբակալվել են։
Լավ, ինչ խնդիր եք լուծում նման հաղորդագրություն տարածելով՝ թշնամուն ուզում եք նոր թեմա տալ, թե հայերը չեն ուզում ծառայել բանակո՞ւմ, թե նորակոչիկների ծնողներին եք ասում, որ բանակում այնքան անպաշտպան են, որ երեխաները ծառայության գնալուց հետո ուզում են դիմել փախուստի։ Բանակը մինչեւ վերջ ոչնչացնելու քաղաքականություն եք իրականացնո՞ւմ։
Մեկը չկար ասեր, որ եկեք նախ պարզենք, թե ինչու են զինվորները, որոնք պատրաստ են եղել մեկնել ծառայության, հիմա խուսափում, ինչ խնդիրների են բախվել։ Ապա հաղորդագրություն տարածենք, որ ձերբակալվել են, կարգապահական պատասխանատվության ենթարկվել նրանք, որոնց պատճառով զինվորը նման հոգեվիճակի մեջ է հայտնվել, եւ հիմա տեսնելով, որ զորամասում կարգուկանոն է հաստատվում, վերադարձել է ծառայության։ Թե զինվորների ծնողներին, նորակոչիկներին ոգեւորելը ձեր ծրագրերի մեջ չի մտնում։ Մինչեւ վերջ բարոյալքում եք հասարակությանը, ջուր լցնում թշնամու ջրաղացին։
Զինծառայությունից խուսափողներ միշտ էլ եղել են բոլոր երկրներում ու կլինեն, բայց որեւէ երկիր այդ մասին չի թմբկահարում։ Ի վերջո, սա նաեւ ազգային անվտանգության հարց է։
Այսքան ապաշնորհ, այսքան ազգադավ...


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախ...