Սառը ցնցուղ ուրախությունից ցնցվողների համար
Մի քիչ սառը ցնցուղ բոլոր նրանց համար, ովքեր ուրախությունից ցնցվում են, երբ իրանցիները սպառնում են Ադրբեջանը ոչնչացնել։
Նախ արձանագրենք մի կարևոր բան, Իրանի բոլոր գործողությունները միտված են միայն ու միայն Իրանի Իսլամական Հանրապետության շահերը սպասարկելուն, և սա ԲՆԱԿԱՆՈՆ Է (իհարկե, այս պարագայում իրավիճակը մեզ համար բավականին լավ հնարավորությունների պատուհան է բացում, սակայն միայն մեկ պայմանով, եթե մենք ՈւԶՈւՄ ԵՆՔ պաշտպանել մեր երկրի շահերը)։
Երկրորդ՝ Իրանը երբեք թույլ չի տա Թուրքիային և Ադրբեջանին տարածաշրջանում իրեն զրկել Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող լոգիստիկ հանգույցներից։
Եվ, ի վերջո, պետք է հասկանալ նաև մի բան, երբ այս իշխանությունները նվազեցնում են Հայաստանի Հանրապետության սուբյեկտությունը, ապա պետք չէ զարմանալ, որ մեր Հայրենիքի մասնիկները դառնում են ընդամենը խաղաղաքարտ` տարածաշրջանային (կներեք) «ռազբիրատների» ժամանակ։
«Եթե թուրքական արկածախնդրությունը
շարունակվի ու Ադրբեջանը իրեն սխալ պահի Իրանի հանդեպ, ապա և՛ Նախիջևանը, և՛ Ղարաբաղը կվերադառնան Իրանի կազմ»,- ասել է քաղաքական գործիչ, Իրանի անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մահմուդ Ահմադի Բեգաշը։
Այնպես որ, շատ մի՛ ոգևորվեք, ամեն պետություն իր պետական շահն է հետապնդում։ Իսկ եթե Հայաստանի իշխանությունները չեն ընկալում տարածաշրջանային իրական մարտահրավերները և տապակվում են անիմաստ, վտանգավոր, ազգակործան, իբր խաղաղասիրական օրակարգերի ներքո, ապա մեզ ընդամենը ընկալում են որպես գործոն` ուրիշների շահերի շողքի տակ։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել