Սաակաշվիլին ժամանել է Վրաստան. (տեսանյութ)
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը տարիներ առաջ փախել էր երկրից, Վրաստանում է: Այս մասին նա հայտարարել է ֆեյսբուքյան իր էջում։
«Բարի լույս Վրաստան, ութ տարի անց արդեն Վրաստանից», – գրել է նա:
Սաակաշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է հայրենիք վերադառնալ հոկտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար: Նրա նկատմամբ Վրաստանի ներսում հետախուզում են հայտարարել և մի քանի քրեական գործերով հետաքննություն է իրականացվում: Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ նրան կձերբակալեն սահմանը հատելուն պես։
Ինչպես հայտնում է IPN գործակալությունը, Վրաստանի ներքին գործերի նախարարությունը տեղեկություններ չունի Սաակաշվիլիի ժամանման մասին: Այս մասին պաշտոնական մեկնաբանություն չկա:
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի հայտարարել էր, եթե Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վերադառնա հայրենիք, նրան կձերբակալեն, և բոլորը, ովքեր կփորձեն դա կանխել, ենթարկվելու են կալանքի:
Սաակաշվիլին Վրաստանի նախագահն էր 2004 թվականի հունվարից մինչև 2013 թվականի նոյեմբեր: 2013 թվականին նա լքել է երկիրը նախագահական լիազորությունների ավարտից մի քանի օր առաջ: Դրանից անմիջապես հետո նրա դեմ հարուցվել է չորս քրեական գործ, որոնցից երկուսով արդեն կան վճիռներ: 2018 թվականի հունվարին Թբիլիսիի քաղաքային դատարանը Սաակաշվիլիին հեռակա կարգով դատապարտել է երեք տարվա ազատազրկման 2006 թվականին Վրաստանի Միացյալ բանկի աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության համար: 2018 թվականի հունիսի 28-ին դատարանը նրան դատապարտել է վեց տարվա ազատազրկման՝ 2005 թվականին պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի գործով:
Ներկայում Սաակաշվիլին ապրում է Կիևում և զբաղեցնում է Ուկրաինայի բարեփոխումների խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնը:
Zham.am


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը