Զինվորականները հաջորդ շաբաթ կվերսկսեն թռիչքները ԱՄՆ՝ տեղափոխելով աֆղանստանցի տարհանվածներին
ԱՄՆ զինվորականները հաջորդ շաբաթ կվերսկսեն թռիչքները՝ Միացյալ Նահանգներ տեղափոխելով տարհանված աֆղանստանցիներին երեք շաբաթվա դադարից հետո՝ պայմանավորված կարմրուկի դեմ պատվաստումով, ասել է ԱՄՆ Հյուսիսային հրամանատարության ղեկավար, գեներալ Գլեն Վան Հերքը, տեղեկացնում է The Hill-ը։
«Ես ակնկալում եմ, որ թռիչքները կսկսվեն ամենամոտ ապագայում»,- ասել է գեներալը։
Ավելի վաղ Բայդենի աշխատակազմը դադարեցրել էր աֆղանստանցի տարհանվածների թռիչքները ԱՄՆ կարմրուկի բռնկումից հետո, ինչի հետեւանքով հազարավոր մարդիկ մնացել էին ռազմակայաններում։ Կառավարությունը սկսել էր բոլոր տարհանվածների պատվաստումը կարմրուկի, համաճարակային պարոտիտի եւ կարմրախտի, ինչպես նաեւ ջրծաղկի դեմ։ Գրանցվել է կարմրուկի 24 դեպք, որոնցից 12-ը մնում են ակտիվ։
Վան Հերքն ասել է, որ տարհանվածների 100 տոկոսը կպատվաստվի կարմրուկի դեմ, մոտ 84 տոկոսը գոնե մասամբ պատվաստված է կորոնավիրուսի դեմ։ Նա երեք շաբաթվա դադարը համարել է նպաստավոր COVID-19-ի դեմ, քանի որ այն տարհանվածներին բավական ժամանակ է տալիս երկրորդ պատվաստումն անելու համար։
Նա նաեւ ասել է, որ 14 000-ից մի փոքր ավելի աֆղանստանցիներ տեղակայված են արտասահմանում եւ, ինչպես սպասվում է, կմեկնեն Միացյալ Նահանգներ։
Այնինչ, 53 000 տարհանված աֆղանստանցիները գրեթե բոլորը, որոնք տեղակայված են ԱՄՆ ութ ռազմակայաններում, ստացել են անհրաժեշտ պատվաստումները, այդ թվում COVID-19-ի դեմ,- ասել է Վան Հերքը։
«ԱՄՆ կառավարությունը շարունակում է ընդունել զգուշության բոլոր միջոցները, որպեսզի կանգնեցնի COVID-ի եւ այլ հիվանդությունների տարածումը»,- ասել է Վան Հերքը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը