«Քաղաքականապես այս աստիճան դմբո ժողովուրդն ինչպե՞ս է գոյատևելու»․ Արծրուն Պեպանյան
Ալիևն ասել է, թե գալու է Զանգեզուր ու տանկով չի գալու, այլ ոտքով:
Ու մերոնք, իբր թե, շշպռում են նրան:
Այո, ոտքով է գալու: Գալու է, որովհետև 1997–ից սկսած ահազանգում եմ ու ահազանգում, որ մեր ժողովուրդը օտարի լծի տակ մնալու հետևանքով հոգեմտավոր խեղում ունի, նրա մոտ բացակայում է պետական մտածողությունը և պատերազմում տարած հաղթանակն ամրապնդելու, երկիրը հզորացնելու փոխարեն բացառապես անձնական ու նեղթիմային շահերով առաջնորդվելով՝ թուլացնում է պետությունը, կազմաքանդում ու եթե դրա դեմը չառնենք, ժողովրդի մենթալիտետը չփոխենք, ապա այնքան ենք թուլանալու, որ թուրքերը մեզ վրա ոչ թե տանկով են գալու, այլ ոտքով՝ ոչխարների հոտը քշելով:
Լավ, այդքան դժվա՞ր էր տեսնելը:
Այդքան դժվա՞ր էր իմ այդ տեսակետի համար ինձ շարունակաբար ազգի դավաճան, ծախված մտավորական, իշխանական ագենտ հորջորջելու փոխարեն սթափվեիք, բացեիք ձեր աչքերն ու տեսնեիք վերահաս աղետը, որը բոլորով բերում էիք ձեր իսկ գլխին:
Լավ, քաղաքականապես այս աստիճան դմբո ժողովուրդն ինչպե՞ս է իր գոյատևումն ապահովելու հետզհետե գազազող այս աշխարհում:
Անկեղծ ասած՝ դեռևս դժվարանում եմ գտնել այս հարցի պատասխանը»:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...