Ֆրանսիայում աճուրդում 1 մլն եվրոյով վաճառվել են XVII դարի ոսկե մետաղադրամներ
Ֆրանսիայի արեւմուտքում բնակելի տանը հայտնաբերված ավելի քան 200 ոսկե լուիդորը 1 մլն եվրոյով վաճառվել է աճուրդում։ Այս մասին տեղեկացրել են Ivoire Angers/Deloys աճուրդների տանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«1 մլն եվրոյից մի փոքր ավելիով հաջողվեց վաճառել Լյուդովիկոս XIII-ի եւ Լյուդովիկոս XIV-ի ժամանակների 235 լուդիորներ»,- ասվում է աճուրդների տան հաղորդագրությունում։ Սակարկությունները տեղի են ունեցել չորեքշաբթի Անժեր կոմունայում։ Ընդ որում, ավելի վաղ տեղեկացվել էր, որ լոտի նախնական գինը գերազանցում էր 300 հազար եվրոն։
Ֆեյսբուքում հրապարակվել է աճուրդից տեսանյութ. լոտը մեկ մետաղադրամ էր Լյուդովիկոս XIII-ի պատկերով (1601-1643թթ.), երկար մազերով՝ մի կողմից եւ թամփլիերների խաչով՝ մյուս կողմից։ 1640թ. Փարիզում հատված լուիդորի արժեքը գնահատվում էր 8-12 հազար եվրո, բայց անհայտ գնորդը 46 հազար եվրո վճարեց։ Նման գումար վճարվեց նաեւ «երկակի լուիդորի» համար՝ երիտասարդ Լյուդովիկոս XIV-ի (1638-1715թթ.) պատկերով, որը հատվել է 1646թ. Դիժոնում (էսթիմեյթը՝ 15 հազար եվրո)։
Ամեն մի մետաղադրամ վաճառվում էր առանձին։ Ընդհանուր առմամբ կազմակերպիչները նշել են 235 մետաղադրամի վաճառքի մասին, չնայած 2019թ. գտնված գանձը բնակելի տան պատի մեջ 239 մետաղադրամ էր պարունակում։ Կազմակերպիչների խոսքով՝ չորս մետաղադրամ տան տերերը որոշել են պահել իրենց՝ ի հիշատակ։ Բացի այդ, աճուրդն սկսվելուց առաջ 19 մետաղադրամ գնել էր Փարիզի մետաղադրամների թանգարանը, նշում է Agence France-Presse (AFP)-ը։
Աճուրդների տունը տեղեկացրել է, որ մետաղադրամների վաճառքից ստացված եկամուտը հավասար կբաժանվի երեք քարագործների, որոնք նորոգում էին տունը եւ հայտնաբերել են երկաթե զարդատուփ, որի մեջ մետաղադրամներն էին, եւ տան տերերի միջեւ։
2019թ. սեպտեմբերին Briscadieu-Bordeaux աճուրդների տանը վաճառվեց 1640թ.՝ Լյուդովիկոս XIII-ի օրոք որպես նվեր հատված յոթ ոսկե լուիդորներից մեկը նման մետաղադրամների համար ռեկորդային՝ 288 հազար եվրոյով։ Այսպիսի նվեր մետաղադրամները մեծ քաշ եւ չափսեր ունեն սովորականների համեմատ եւ հատվում էին Փարիզի դրամահատարանի հնարավորությունները ցուցադրելու համար, ինչպես նաեւ որպես նվեր, որոնցով թագավորը կարող էր պարգեւատրել հատուկ արժանիքների համար։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը