Ադրբեջանցիները Գորիս-Կապանի անցակետի մոտ բենզալցակայան են կառուցում` փոխքաղաքապետին պատկանող հողատարածքում (տեսանյութ)
Գորիս-Կապան ճանապարհին ոստիկանական անցակետ տեղադրած ադրբեջանցները հարակից տարածքում նաև շինարարություն են սկսել։ Ճանապարհով երթևեկողների համար աշխատանքները տեսանելի են անզեն աչքով։ Նախնական տվյալներով՝ ճանապարհն օկուպացրած ադրբեջանցիները կառուցում են բենզալցակայան։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկությունը հաղորդեց Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը։
«Կոնկրետ չեմ կարող ասել, թե ինչ նպատակ են հետապնդում, բայց որ մեծ շինարարություն են անում, փաստ է, երևում է անզեն աչքով։ Եղած կառույցները վերանորոգում են, մեծ պլաշադկաներ են սարքում ու նման կառույցներ»։
Ճանապարհին կից հատվածում, որտեղ հայկական հողերին ու շինություններն են, ադրբեջանցիները նոր շունչ են որոշել հաղորդել։ Փոխքաղաքապետը հայտնեց, որ ամիսներ առաջ կորցրեց իրեն պատկանող հողատարածքը, հիմա էլ տեսնում է՝ ինչպես է թշնամին թարմացնում որդու կառուցած լցակայանը։
«Բենզալցակայանը սարքում են այն ժամանակ ինձ պատկանող հողատարածքում։ Որդուս սարքած տարածքն է, որտեղ նախկինում էլ լցակայան է եղել, հիմա իրենք ավելի են մեծացրել և թարմացնում են, ավելի մեծն են սարքում՝ ինչի՞ համար, ո՞ւմ համար՝ չգիտեմ։ 30 տարվա մեր պապական տարածքն է, GPS-ով ընկել է իրենց։ Դա անմիջապես ճանապարհի հարևանությամբ է գտնվում»։
Միևնույն ժամանակ՝ Գորիս-Կապան ճանապարհով երթևեկելու համար քաղաքացիները սպասում են երկու ժամ։ Ազգային անվտանգության ծառայությունը կանգնեցնում է Որոտանի հատվածով անցնող մեքենաները, կազմում շարասյուն, որից հետո ռուս սահմանապահների ուղեկցությամբ մեքենաներն առաջ են շարժվում։
«ԱԱԾ-ն կազմակերպել է ծառայություն։ Կանգնեցնում է հայկական մեքենաները, շարասյուն սարքում ու ուղեկցում ՝ ի շահ մեր ժողովրդի անվտանգության։ Երկու ժամը մեկ են ուղևորվում, երբ շարասյուն է կազմվում, ռուս սահմանապահների ուղեկցությամբ մեքենաները մի կետից մյուսն են շարժվում։ Ոչ թե ահազանգեր կան, այլ դժգոհություններ՝ երկու ժամ գալիս են, կանգնում, սպասում, մինչև իրենց ուղեկցեն. Իհարկե, կլինեն դժգոհություններ»,- նշեց նա։
Գորիսի փոխքաղաքապետը հավելեց, որ իրանական բեռնատարները ճանապարհին շարունակվում են կուտակվել, դրանք ավտոմատ են ստեղծվում, երբ մի քանի մեքենայի հավաքվելուց առաջանում են կուտակումներ։
Հիշեցնենք, որ Որոտանի հատվածում ոստիկանական անցակետ տեղադրելուց հետո, ադրբեջանցիները կանգնեցնում են Իրանից եկող բեռնատարների վարորդներին, ստուգում նրանց, գումար գանձում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ