Արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթների հարուցման պրակտիկան չի դադարեցվել
Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) Հայաստանի վերաբերյալ զեկույցում, որը հրապարակվել է սույն թվականի սեպտեմեբերի 22-ին, ուղղակիորեն արձանագրվել է, որ արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթների հարուցման պրակտիկան չի դադարեցվել իսկ դատավորների նկատմամբ այդ պրակտիկան՝ անհամատեղելի է դատական համակարգի անկախության հետ (78-րդ կետ): Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ավելին արձանագրել է, որ ԲԴԽ որոշումների բողոքարկման մեխանիզմ պետք է նախատեսված լինի, հատկապես դատավորների լիազորությունների դադարեցման դեպքում (43-րդ կետ):
Այսինքն Եվրոպայի խորհուրդը ասում է, գործադիրը չի կարող միջամտել դատավորների անկախությանը, իսկ դատավորներ Մարաբյանի, Հովհաննիսյանի, Ազարյանի և այլ իրական դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցող արդարադատության նախարարությունը, ոչ միայն անտեսում է այդ պահանջը, այլ մի հատ էլ հստակ ֆիքսում է, որ պետք է ավելի շատ վարույթներ հարուցի: Ամենակարևորը դեռևս ոչ մի վարույթ նույն նախարարությունը չի հարուցել իշխանության բոլոր հնարավոր ու անհնարին ցանկությունները կատարող հայտնի դատավորների նկատմամբ»:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...