Թուրքերն ուժեր են կենտրոնացնում Սիրիայի հյուսիս-արևմուտքում
Բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը գրում է, որ Ռուսաստանն ավելացրել է օդային հարվածների թիվը Սիրիայում՝ ընդդիմության վերահսկողության տակ գտնվող հյուսիսարևմտյան շրջաններում, իսկ Թուրքիան սկսել է զորքեր տեղափոխել այդ շրջաններ։
Գործակալությունը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի սպասվելիք հանդիպումից երեք օր առաջ ռուսական կողմն սկսել է թիրախավորել Աֆրինի շրջակայքի գյուղերը և մեջբերում է ընդդիմադիր «Սիրիայի ազատ բանակի» խոսնակ Յուսեֆ Համուդի վկայությունը, որ ռուսական կողմի հարվածներն Իդլիբի շրջանից սահմանային երկայնքով ձգվում են մինչև Հալեպի հյուսիս։
Միաժամանակ հաղորդվում է, որ, ըստ թուրքական բանակի հետ համատեղ գործող ստորաբաժանումների հրամանատարների, Թուրքիան վերջին երկու շաբաթվա ընթացքում մեծաթիվ զորք, զրահատեխնիկա և սպառազինություն է ուղարկել շրջան՝ այդպիսով ցույց տալով հնարավոր հարձակումներին հակազդելու իր վճռականությունը։
Reuters-ը, վկայակոչելով իր ռազմական աղբյուրները, մասնավորապես հայտնում է, որ Թուրքիային պատկանող ռազմական շարասյունը շաբաթ երեկոյան անցել է Սիրիա և շարժվել Ջաբալ ալ Զավյայի ուղղությամբ, որտեղ հենց տեղակայված են թուրքական ռազմաբազաները։
Աղբյուր՝ Ermenihaber.am


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը