Փաշինյանի սրբությունը Ստալինն է. նա լրտես է, սրանք ուզում են հայը պանդուխտ դառնա. Պարույր Հայրիկյան
Փաշինյանը դավաճան է, մենք նրա հետ կապ չունենք, նա քրեորեն պատժելի արարք է արել, նա կազմակերպված նահանջ չի ձևավորել, նա հենց այնպես հանձնել է։ Միշտ կրկնում էր՝ այդ հողերը պետք է հանձնեինք, երբևէ լսե՞լ եք ասի, որ այդ հողերը դարձել են Արցախի սեփականությունը, որովհետև Արցախի նկատմամբ եղել են օկուպացիոն գործողություններ, պատերազմ է հայտարարվել, անգամ այդպիսի բաներ չի ասում, այսինքն՝ այնպես է ստացվում, որ Արցախը հենց այնպես գնաց գրավեց։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝հավելելով, որ Փաշինյանի սրբությունը Ստալինն է։
Նրա խոսքով մենք չունենք, չենք ունեցել, և ձգտում էլ չի եղել ունենալ ազգային ռազմավարություն։
«Տեր-Պետրոսյանի այն ասածը՝ թե ծրագիրն ինչ կարևոր է, կարևորը մարդկանց համար լավ լինի, 30 տարի մեզ ուղեկցեց։ Հիմա մենք վճռական փուլում ենք, և առանցքային փոփոխություն պետք է անենք Սահմանադրության փոփոխությամբ, եթե ոչ, ապա մեզ սպասվում է կործանման նման մի բան, որովհետև մեր հարևանները, մանավանդ ժողովրդագրական տեսակետից հզորանում են, մենք այդ ուղղությամբ ՀՀ-ն թուլացնում ենք»,- նշել ղ գործիչն ու ավելացրել. «սրանք ուզում են, որ հայերը վերածվեն պանդուխտի սեփական երկրում, բայց դրա դեմ պետք է աշխատենք, այլընտրանք չկա։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ