Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Աշխարհ

Թուրք-ամերիկյան խմբերը 2007 թ-ից ի վեր 2․2 միլիոն դոլար են նվիրաբերել քաղաքական գործիչներին. Հարութ Սասունյան

Թուրք-ամերիկյան խմբերը 2007 թ-ից ի վեր 2․2 միլիոն դոլար են նվիրաբերել քաղաքական գործիչներին: Այս մասին հոդված է հրապարակել «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը, որը ներկայացնում ենք ստորև:

«Ես պատահմամբ հայտնաբերեցի թուրք-ամերիկյան tenthousandturks.org կայքը, որը նկարագրված է որպես՝ «Տասը հազար թուրքերի արշավ»։

Կայքը ներառում է հինգ առանձին թուրք-ամերիկյան քաղաքական գործողությունների հանձնաժողովների (PAC-եր) միասնական տեղեկատվությունը․ 1) ԱՄՆ քաղաքական գործողությունների թուրքական համախմբման հանձնաժողով (TC-USA PAC)․ 2)Կալիֆորնիայի քաղաքական գործողությունների թուրքական համախմբման հանձնաժողով (TC-CAL PAC)․ 3) Թուրք ամերիկացի իրավաբանների քաղաքական գործողությունների ազգային համախմբման հանձնաժողով (NC-TAL PAC)․ 4) Թուրք ամերիկացի կանանց քաղաքական գործողությունների համախմբման հանձնաժողով (NC-TAW PAC)․ 5) Թուրք-ամերիկյան քաղաքական գործողությունների հանձնաժողով (TURKISH PAC-TX)։

Կայքում նշված է, որ «Տասը հազար թուրքերի արշավը» մեկնարկել է 2010 թ․ ապրիլի 29-ից։ Այն նախատեսված է՝ «հասնել ավելի քան տասը հազար թուրք ամերիկացիների և Թուրքիայի բարեկամների, որոնք ցանկանում են նեցուկ լինել և աջակցել այն թեկնածուներին, որոնք գիտակցում են ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև դրական հարաբերությունների արժեքը»: Այս PAC-երի դաշինքը որդեգրել է «ԱՄՆ-ի և Թուրքիայի դրական հարաբերությունների» խթանման անհնարին առաջադրանքը: Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեծ աշխատանք է կատարել՝ ոտնահարելու թուրք-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև Թուրքիայի հարաբերությունները շատ այլ երկրների հետ: Ես առաջարկում եմ, որ իրենց դժվարությամբ վաստակած գումարները վատնելու փոխարեն, թուրք ամերիկացիներն ազատվեն Էրդողանից, ինչը միանգամից կբարելավի ամերիկա-թուրքական հարաբերությունները:

Խմբի կայքում ներկայացվում է, որ հինգ թուրքական PAC-երը միասին վերցրած 2007-ից մինչև 2020 թվականը հավաքել են 2 152 849 դոլար ԱՄՆ-ի քաղաքական թեկնածուների համար։ Հետաքրքիր է, որ նրանց ստացած ներդրումների չափը կտրուկ նվազել է 2015-2016 թվականների 510 765 դոլարից մինչև 202 640 դոլար՝ 2019-2020 թվականներին։ Սա կարող է ցույց տալ, որ թուրք ամերիկացիներն այնքան էլ հույս չունեն ամերիկա-թուրքական հարաբերությունների բարելավման հարցում՝ քաղաքական արշավներին նվիրաբերելով: Կայքը չի բացատրում, թե ինչպես է խումբը կարողացել գումարներ հայթայթել 2007-2009 թվականներին՝ նախքան 2010 թվականին ձևավորվելը:

Թուրքական կայքը տրամադրում է նաև 2019-2020 թվականների ընտրական փուլում հինգ PAC-երից յուրաքանչյուրի կողմից հավաքված գումարի չափը. TC-USA PAC (57 500 դոլար)․ TC-TAW PAC (37 750 դոլար)․ TC-CAL PAC (44 490 դոլար)․ TC-MIDWEST PAC (35 800 դոլար) և Թուրքական PAC-TX ( 27,000 դոլար): Որոշ խմբեր տարիների ընթացքում փոխել են իրենց անունները:

Ահա լրացուցիչ տեղեկություններ հինգ խմբերից յուրաքանչյուրի վերաբերյալ.

1) TC-USA PAC. Այս խմբի դրամահավաքը 2009-2010-ին նվազեց 231 950 դոլարից մինչև 59 500 դոլար՝ 2019-2020 թվականներին։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Վաշինգտոնում: Գ․ Լինքոլն ՄքՔերդին գանձապահն է, իսկ Լուետ Ռագուզան՝ փաստաթղթերի պահապանը:

2) TC-CAL PAC. Այս խմբի դրամահավաքը նվազել է 64 400 դոլարից՝ 2015-16 թվականներին մինչև 44 490 դոլար՝ 2019-20 թվականներին։ Այն գտնվում է Կալիֆորնիայի Լոնգ Բիչ քաղաքում: Մարիա Չակիրագան գանձապահն է, իսկ Յելդա Բարթլեթը`Հյուսիսային Կալիֆորնիայի ներկայացուցիչը:

3) NC-TAL PAC. Դրամահավաքի վերաբերյալ տեղեկատվություն չկա իր սեփական կայքում: Գլխավոր գրասենյակը գտնվում է Վաշինգտոնում։ PAC-ի պաշտոնատար անձինք և հանձնաժողովի գործադիր անդամներն են՝ Դորին Էդելմանը՝ նախագահ․ Ռոբերտ Լևենտ Հերգուները՝ գանձապահ․ Այլին Աչիկալինը, Զելիհա Արսլանը, Յելդա Բարթլեթը և Լոուրենս Չենք Լոուսը:

4) NC-TAW PAC. Դրամահավաքի մասին տեղեկատվություն չկա նրա կայքում: Գլխավոր գրասենյակը գտնվում է Վաշինգտոնում․ Թուբա Ֆիրինջիօղլուն գանձապահն է, իսկ Լուետ Ռագուզան`փաստաթղթերի պահապանը: Լուետը նույն պաշտոնը զբաղեցնում է TC-USA PAC-ում: Կայքը պնդում է, որ քաղաքային և տեղական ինքնակառավարման մարմիններում կան 11 թուրք ընտրված պաշտոնյաներ և ոչ մեկը պետական կամ դաշնային մակարդակներում:

5) Թուրքական PAC-TX. Դրամահավաքի մասին տեղեկատվություն չկա նրա կայքում և ոչ մի ղեկավար չի նշվում: Խմբի գրասենյակը գտնվում է Հյուսթոնում, Տեխաս:

Հետևյալ լրացուցիչ տեղեկատվությունը կարելի է գտնել tenthousandturks.org կայքում․ «2019-2020 թթ․ ընտրական փուլում PAC-երը նվիրաբերել են՝ Կոնգրեսի դեմոկրատական քարոզարշավի հանձնաժողովին (DCCC), Կոնգրեսի ազգային հանրապետական հանձնաժողովին (NRCC), Կոնգրեսի սևամորթ խմբավորման PAC-ին (CBC PAC) և Bold PAC-ին (Կոնգրեսի սպանախոս PAC-ին)։

«PAC-երը նաև նվիրաբերել են երեք ամերիկացի սենատորների, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 61 թեկնածուների և 10 թեկնածուների նահանգային կամ տեղական մրցապայքարներում։ Հաղթանակների տոկոսը կազմել է Սենատի համար՝ 100 տոկոս, Ներկայացուցիչների պալատի համար՝ 98 տոկոս, և նահանգային ու տեղական պաշտոնների համար՝ 50 տոկոս։ Բացի այդ, PAC-երը կարևոր դեր են խաղացել 2020 թ․ հանրային պաշտոնների համար պայքարող 11 թուրք ամերիկացիների, ամենամեծ թվով երբևէ, և թուրք ամերիկացի երեք ամուսինների, ընդհանուր թվով 14 թեկնածուների համար:

«2019-2020 թվականների ընտրական փուլում PAC-երի նշանավոր հաջողությունները հետևյալն էին.

«(1) Թուրքիայի խմբավորման նախկին համանախագահ, կոնգրեսական Փիթ Սեշնսի վերադարձը՝ Տեխասի 17-րդ կոնգրեսական շրջանում հաղթանակը՝ 2018-ին կրած պարտությունից հետո, երբ նա ներկայացնում էր 32-րդ շրջանը.

«(2) Հարավային Կալիֆորնիայում թուրք ամերիկացիների հայտնի ընկեր Ֆարրա Խանի ընտրությունը որպես Ըրվայնի քաղաքապետ, Կալիֆորնիա.

«(3) Թուրք ամերիկացի Այշա Սավայի ընտրությունը որպես Վիսկոնսին նահանգի Միլուոկի քաղաքի հաշվեքննիչ․

(4) Թուրք ամերիկացի Թայֆուն Սելենի վերընտրությունը որպես գավառային հանձնակատար Նյու Ջերսիի Մորիս գավառի ընտրված խորհրդում․

(5) Բեն Բարթլեթի՝ թուրք ամերիկուհի Յելդա Բարթլեթի ամուսնու վերընտրվելը որպես քաղաքային խորհրդի անդամ Բերքլիում, Կալիֆորնիա. և

(6) Թուրք ամերիկացի Սարփ Էրսոյլուի կնոջ՝ Լիա Էրսոյլուի ընտրությունը Կալիֆորնիայի Օրենջ գավառի Նյուպորթ Մեսա միացյալ դպրոցական շրջանի հոգաբարձու»:

Բնականաբար, թուրք ամերիկացիներն իրավունք ունեն ԱՄՆ-ում նվիրաբերելու քաղաքական արշավներին, ինչպես ցանկացած այլ ամերիկացի: Միակ խնդիրն այն է, որ նրանք իրենց քաղաքական դաշտն օգտագործում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ կեղծիքներ տարածելու համար: Նրանց քաղաքական դրամահավաքի կայքը լի է ապատեղեկատվությամբ Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանության վերաբերյալ։ Սա այն է, ինչին ամերիկահայերը պետք է հակազդեն իրենց սեփական «Մեկ միլիոն հայերի արշավով»:

News.am