Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզի «Բուրգեր» ռեստորանում. հարսանեկան արարողությունն ավարտվել է ծեծկռտուքով
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 30-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Սևանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Սևանի բաժին հայտնել են, որ «խմած ծանր աստիճանի, չի բացառվում ներգանգային հեմատոմա, գանգի գագաթային շրջանի քերծված վերք, արյունազեղում, աջ կոնյուկտիվա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Պարզվել է, որ վիրավորը 37-ամյա Արման Ավետիսյանն է, ով, ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չէ կատարվածի մասին հայտարարություն տալ:
Հիվանդանոցում նրա հարազատները ոստիկաններին հայտնել են, որ Ա. Ավետիսյանը Բուրգեր ռեստորանային համալիրում ոչ սթափ վիճակում դուրս է եկել և վայր ընկել: Նրան հարազատները գտել են ռեստորանի բակում՝ ընկած վիճակում:
Մինչ հարազատները ոստիկաններին «կուտ կտային», Ոստիկանության Գեղարքունիքի մարզային և Ոստիկանության Սևանի բաժնի աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ պարզել են, որ նույն օրը, ժամը 22:00-ի սահմաններում նշված ռեստորանային համալիրում հարսանեկան արարողության ընթացքում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Ա. Ավետիսյանի և Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ, 29-ամյա Արկադի Բադալյանի միջև:
Վիճաբանությունն այնուհետև շարունակվել է ռեստորանի բակում, որի ժամանակ Ա. Բադալյանը մի քանի անգամ հարվածել է Ա. Ավետիսյանի դեմքին, ինչի հետևանքով վերջինս վայր է ընկել և գլուխը հարվածել գետնին, իսկ հետո նրան հարազատները տեղափոխել են Սևանի հիվանդանոց:
Փաստի առթիվ Ոստիկանության Սևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Ա. Բադալյանը ձերբակալվել է:


















































ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Հաղթենք դիաբետը միասին
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ