Ավստրալիայում Ֆրանսիայի դեսպանը Կանբերայի գործողությունները դավաճանություն է անվանել
Ավստրալիայում Ֆրանսիայի դեսպան Ժան-Պիեր Տեբոն Կանբերայի գործողությունները դավաճանություն է անվանել՝ Ավստրալիայի կառավարության կողմից սուզանավերի կառուցման վերաբերյալ պայմանագրից հրաժարվելու պատճառով, հաղորդել է The Sydney Morning Herald-ը:
«Մենք ունենք հավաստի տեղեկություններ այն մասին, որ Ֆրանսիայի հետ պայմանագրի խզումը AUKUS եռակողմ գործընկերության հաստատումից հետո պատրաստվել է 18 ամիս: Սա նշանակում է, որ այս հանցագործության նախապատրաստման ընթացքում մեզ 18 ամիս կանխամտածված շեղել են: Եթե նախապատրաստվող դավաճանության վերաբերյալ առկա տվյալները ճիշտ են, իսկ դրանք չեն հերքվել, ապա սա վստահության լուրջ խախտում է եւ շատ վատ ազդանշան», - ասել է դեսպանը:
Լրատվամիջոցի տվյալներով՝ Ավստրալիայի պաշտպանության նախարար Փիտեր Դաթոնը պայմանագրի դադարեցման վերաբերյալ կապ է հաստատել իր ֆրանսիացի գործընկերոջ հետ միայն այն բանից հետո, երբ լրատվամիջոցները հայտնել են այդ մասին:
«Մենք առաջարկում էինք դիտարկել ավելի հավակնոտ նպատակներ եւ նախագծեր՝ ենթադրելով, որ նոր ճանապարհ ենք բացում երկկողմ համագործակցության զգալի խորացման համար, բայց դրանից ընդամենը 15 օր անց մեզ թիկունքից հարվածեցին: Ակնհայտ է, որ նման որոշումը, որըի մասին հայտարարվել է առանց նախնական խորհրդակցությունների, ոչ թե հեռախոսազանգով, այլ հետեւանքների մասշտաբի հետ կապված իրական խորհրդակցությամբ, վստահության փաստացի խախտում է նշանակում», - ընդգծել է նա՝ նշելով, որ այս քայլը հակասում է Ֆրանսիայի եւ Ավստրալիայի համագործակցության ոչ միայն տառին, այլ նաեւ ոգուն»:
«Կարծում էինք, որ մենք ընկերներ ենք եւ աջակցում ենք իրար: Ցավոք, մեր թիկունքը պաշտպանված չէր», - ասել է դեսպանը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը