Իրանցի վարորդներին Բաքվում կասկածում են լրտեսության մեջ
Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին կրկին հանդիպել է նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին: Օրեր առաջ Հաջիևն ու Մուսավին քննարկել էին երկկողմ հարաբերությունների վիճակը և ընդհանուր մտահոգող հարցեր:
«Մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ ես առիթ ունեցա հանդիպելու Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ: Մեր ջերմ զրույցների ընթացքում մենք քննարկեցինք ներկա իրավիճակը և ապագայի ծրագրերը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր», - գրել է իրանցի դիվանագետը Twitter-ի իր էջում:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեի և պետական սահմանապահ ծառայության աշխատակիցները Գորիս-Կապան ճանապարհին բերման են ենթարկել իրանցի վարորդներին: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների նախնական տեղեկությունների, նրանք մեղադրվում են լրտեսության մեջ։
Հավելենք, որ այսօր էլ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն է ընդունել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, կողմերը անդրադարձել են Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտակայքում տիրող իրավիճակի լուծման աշխատանքներին, սակայն թե ինչ աշխատանքների մասին է խոսքը, չի նշվում։
Փաստացի, Իրանը գործի է դրել դիվանագիտական խողովակները՝ Բաքվում պահվող վարորդներին անհապաղ վերադարձնելու ուղղությամբ։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը