Լապորտան՝ «Բավարիայից» կրած պարտության մասին․ Սպասում էինք, որ կհայտնվենք այսպիսի վիճակում
Չեմպիոնների լիգայի առաջին տուրում Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայից» կրած 0։3 հաշվով պարտությունից հետո կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան թվիթերյան տեսաուղերձում դիմել է ակումբի երկրպագուներին։
«Ողջույն, ես նույնքան շատ եմ տխրել եւ հիասթափվել, որքան եւ դուք։ Մենք սպասում էինք, որ կհայտնվենք այսպիսի իրավիճակում։
Ես խնդրում եմ ձեզ ցուցաբերել համբերություն։ Հույս ունեմ, որ դուք կշարունակեք աջակցել մեր թիմին։ Ես խնդրում եմ ձեզ հավատալ մեզ՝ ակումբը կառավարող մարդկանց։
Մեզ անհրաժեշտ են ձեր վստահությունն ու ժամանակը։ Մի կասկածեք, որ մենք կգտնենք լուծում ստեղծված իրավիճակում։
Շնորհակալություն։ Visca el Barça!»,- ասել է Լապորտան։
Հոլանդացի Ռոնալդ Կումանի գլխավորած թիմը «Բավարիայի» դեմ խաղում ոչ մի հարված չէր կատարել գերմանացի Մանուել Նոյերի պաշտպանած դարպասին։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը