Էրդողանն իրեն ողջունած տաքսու վարորդի ձեռքից վերցրել է ծխախոտի տուփն ու պահանջել թողնել ծխելը (տեսանյութ)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կուրբան Բայրամի (Զոհաբերության տոն) առիթով շնորհավորել և ողջագուրվել է Անկարայում պատահական անցորդների հետ, ինչի ընթացքում անկարացի տաքսու վարորդներից մեկի հետ գրանցված միջադեպը չի վրիպել լրատվամիջոցների աչքից:
Ինչպես գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը, Էրդողանը, սեղմելով տաքսու վարորդի ձեռքը, նրա շապիկի գրպանում նկատել է ծխախոտի տուփ և վերցնելով այն վարորդից՝ պահանջել նրանից այլևս չծխել:
Էրդողանը ստիպել է քաղաքացուն խոստանալ, որ կթողնի ծխելը:
Նշենք, որ նման միջադեպ տեղի էր ունեցել նաև տարիներ առաջ, երբ Էրդողանը թուրքական սրճարանների մոտով անցնելիս հանկարծակի ներս էր մտել ու բարկացել ներսում ծխող քաղաքացիների վրա: Ընդդիմադիր մամուլը բավականին բացասական էր արձագանքել նախագահի այս պահվածքին՝ շեշտելով, որ նա իրավունք չունի միջամտելու մարդկանց անձնական կյանքին ու նախընտրություններին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին