Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Թեղուտի պոչամբարի արտահոսքի պատճառով Շնող գետը եւ ոռոգվող տարածքները աղտոտվել են

Թեղուտի պոչամբարի արտահոսքերի պատճառով Շնող գետը եւ դրանով ոռոգվող հողատարածքները աղտոտվել են. ահազանգում են Թողուտ եւ Շնող համայնքների բնակիչները, հաղորդում է «ԷկոԼուրը», որը ներկայացնում է օգոստոսի 24-ին Թեղուտ համայնքում կայացած հանրային լսումների այն հատվածը, որը վերաբերվում է բնակիչների բողոքներին եւ պահանջներին:

Շնողի բնակիչ Արայիկ Բաբայան.

Ջուրը լրիվ պղտոր է, մեր ծառերը չորանում են: Եկեք, գնանք, ցույց տամ: Դուք ծավալ եք մեծացնում (հանքանյութի արտադրության), իսկ այդ դեպքում ինքնըստինքյան վտանգն էլ է շատանում:

«Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի Շրջակա միջավայրի պահպանության բաժնի վարիչ Հովիկ Նիկողոսյան.

Ըստ տեխնոլոգիայի` արտադրական ջրերի արտահոսք կոմբինատից չպետք է լինի:

«Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սահակ Կարապետյան.

Դա այդքան էլ այդպես չէ: Որքան դամբայի պատնեշի մակարդակը ցածր է, այդքան ավելի քիչ հեղուկ է այնտեղ տեղավորվում եւ դամբայի մակերեսի ավելացումից, լճի ավելացումից ջրի մակարդակը նույնպես ավելանում է եւ դրանից պոչամբարը ավելի կայուն է դառնում:

Շնողի բնակիչ Լեւոն Ալիխանյան.

Տեղացիներից ո՞վ կարող է ասել, որ իր այգին այդ ջրից չի չորանում: Ասացիք, որ համաշխարհային առաջավոր փորձով, նոր տեխնոլոգիաներով Հայաստանում եզակի պոչամբար եք ստեղծել: Ձեր պոչամբարը երբեք չի լցվելու, որովհետեւ ամեն գիշեր բաց եք թողնում: Ձեր նախկին ծրագրերում չկար, որ Շնող գետը պետք է այդքան պղտորվի, կամ արտահոսք լինի:

«Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սահակ Կարապետյան.

Վթարային արտահոսքերը, որի մասին մենք խոսել ենք, եղել են պարզեցման լճից: Ենթադրվում է փոփոխություն. պոմպակայանների տեղաբաշխումը լինելու է պարզեցման լճից բարձր` պոչամբարի ջրի մակարդակի վրա, լողացող տեսակով, որպեսզի այնտեղից անմիջապես ուղարկվի ֆաբրիկա: Պղտորման հարցը մենք կքննարկենք:

Շնողի բնակիչ Լեւոն Ալիխանյան.

Քանի դեռ նախկին վնասների փոխհատուցումը չեք տվել մարդկանց, ծավալները մեծացնելու մասին մի մտածեք: Պարզ չի՞, որ պոչհանքն ավելի է շատանալու: Ցանկացած ծրագրային շեղում վնաս է շրջակա միջավայրին:

«Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սահակ Կարապետյան.

Մենք ունենք խնդիր` ձեզ պատճառված վնասների փոխատուցման: Ես հասկանում եմ ձեր վրդովմունքը, բայց դա կապ չունի այսօրվա հարցի հետ:

Շնողի բնակիչ Աշոտ.

Անցած քննարկմանը դուք էլ ասացիք, որ այս հարցին ընթացք կտաք: Ոչ մի վնաս չի հատուցվել: Առաջ սա կքննարկենք, հետո նոր մեծացնելը:

«Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սահակ Կարապետյան.

«Թեղուտ» ՓԲԸ-ն կփոխհատուցի:

Շնողի բնակիչ Գեւորգ Պապյան.

Ես ապրում եմ գետի ափին արդեն 60 տարի եւ ամեն օր գետը տեսնում եմ: Ձեր ասած վթարայինի ժամանակ ընդհանրապես չեք համարձակվի մատ դնել ջրի վրա, իսկ մնացած օրերին, միեւնույն է, պղտոր է: Ես նույնպես այն կարծիքին եմ, որ սկզբից մեր ասած հարցերը քննարկենք, հետո ընդլայնման հարցը:

Թեղուտի բնակիչ Ալյոշա.

Առափնյա հողերի մշակման ժամանակ սեփականատերերը ոռոգման ջուրը վերցնում են ձեր վարչական շենքի մոտից: Այդ ջուրը շաբաթվա մեջ 2-3 անգամ լրիվ պղտորվում է. կավաջուր գալիս: Ջրելուց հետո նստվածք է տալիս, ոչ թե տիղմ, այլ ինչ-որ նյութ է` շագանակագույն: Արդեն 2 տարի է` այդպես է, դրա համար մեր փոքրիկ լճակում, որտեղ առաջ գորտերը ձայն էին հանում, հիմա գորտ չկա, օձ էլ չկա: Ինչի՞ն վերագրել կենդանական աշխարհի բացակայությունը հանձինս գորտերի եւ օձերի:

«Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սահակ Կարապետյան.

Նմուշ կվերցնենք, որ հասկանանք, մեզ հետ կապ ունի, թե` ոչ: Այն հողատերերը, ովքեր ունեն հողամասեր այդ ազդեցության տակ եղած տարածքներում, թող մեզ ասեն, ցուցակ կազմենք, եւ համապատասխան մարմնի կողմից մեզ տրվող տեխնիկական առաջադրանքում արձանագրվի ձեզանից յուրաքանչյուրի տվյալները, նշվի յուրաքանչյուրիդ հողում համապատասխան նմուշարկում կատարելու պահանջը, ձեր ներկայությամբ կատարվի նմուշարկում եւ այդ արդյունքները ներկայացվի լիազոր մարմնին, որպեսզի նրանք կարողանան դրա հիման վրա որոշումներ կայացնել:

Շնողի բնակիչ Վարդան Վարդանյան.

Ես առաջարկում եմ` այդ բոլոր հարցերը մի փաթեթով քննարկվի, բոլոր խնդիրները վերցավի, նոր առաջ շարժվենք: Ձեր գործողությունները բերելու է առողջապահական խնդիրների: