40 հազար առաջին դասարանցի եւ 9900 առաջին կուրսեցի. 9 դպրոց չի ունեցել առաջին դասարանցի
Այս տարի սեպտեմբերի 1-ին դպրոց է հաճախել շուրջ 40 հազար առաջին դասարանցի, սակայն 9 դպրոցներ առաջին դասարանցի չեն ունեցել: Այս մասին նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը:
Նրա խոսքով, այդ դպրոցներից 4-ը գտնվում է Սյունիքի մարզում: Արշակյանը նկատել է, որ ընդհանուր առմամբ, այս տարի առաջին դասարանցիների թիվն ավելացել է. նախորդ տարի այդ թիվը կազմել է 37 հազար:
Բացի այդ, հայաստանյան դպրոցների թիվը նոր ուսումնական տարում կրճատվել է 13-ով: Լուծարված դպրոցները հիմնականում քաղաքային են եւ միավորվելու են մոտակա հաստատությունների հետ: Լուծարված 13 դպրոցներում ընդհանուր առմամբ կա 230 ուսուցիչ եւ վարչական աշխատող:
«Վստահեցնում եմ՝ այն բոլոր դպրոցները, որտեղ աշակերտները շարունակելու են իրենց կրթությունը, ունեն շենքային լավ պայմաններ, նյութատեխնիկական բազա, մանկավարժական համակազմ», - նշել է Արշակյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ ՀՀ-ում գործող թվով 21 հատուկ դպրոց վերակազմակերպվելու է՝ դառնալով մանկավարժահոգեբանական աջակցություն ցուցաբերող կենտրոն:
Այս տարի առաջին կուրսեցիների թիվը 9900-ից ավելի է: Ընդ որում՝ նրանցից 1316-ը կսովորեն անվճար համակարգում: Այս տարի բուհ ընդունվել է 1300-ով պակաս ուսանող:


















































ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Հաղթենք դիաբետը միասին
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ