Վլադիմիր Կոնկինի որդին հայտարարել է, որ հայրն ինն անգամ կրակել է իր ուղղությամբ
Յարոսլավ Կոնկինը՝ խորհրդային հայտնի դերասան, Ռուսաստանի վաստակավոր արտիստ եւ «Հանդիպման վայրը չի կարելի փոխել» հեռուստաֆիլմի աստղ Վլադիմիր Կոնկինի որդին, ներկայացրել է հոր հետ բարդ հարաբերությունների մանրամասները։ «Թող խոսեն» («Пусть говорят») հաղորդման եթերում Կոնկին կրտսերը պատմել է, որ հայրը կարող էր սպանել իրեն։
Յարոսլավ Կոնկինի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել, երբ ինքն ու քույրը՝ Սոֆյան (մահացել է 2020թ․-ի սեպտեմբերին) հոր տուն են գնացել։ Վերջինս հրաժարվել է բացել դուռն ուշացած երեխաների առաջ, ինչից հետո սկսել է ատրճանակով կրակել Յարոսլավի ուղղությամբ, պնդում է Կոնկին կրտսերը։ Նրա խոսքով՝ ինքը ծանր վնասվածքներ է ստացել։
«Որտե՞ղ պետք է քնի Սոֆյան։ Ես ինչ-որ տեղ կգնամ, կգիշերեմ կայարանում։ Անկեղծ ասեմ՝ դա ինձ զայրացրել է։ Այդ նվաստացումը, որը հանդուրժել եմ ամբողջ կյանքի ընթացքում։ Այն այնպես էր եռում, լինում են այդպիսի պահեր։ Եվս մեկ անգամ ասում եմ՝ հետտրավմատիկ համախտանիշը լուրջ բան է։ Ես չդիմացա, գնացի թակելու պատուհանը, որ նա բացեր դուռը։ Նա հանեց ատրճանակն ու դիմահար կրակեց։ Նա տեսել էր ինձ եւ գիտեր, որ ես եմ։ Բոլոր ինը գնդակներն՝ իմ ուղղութայմբ։ Նա ինձ հրաշքով չի սպանել՝ դեմքիս չկրակելով։ Ես ընկա հարեւանի մեքենայի վրա, եւ դա փրկեց իմ կյանքը»,- հիշել է արտիստի որդին։
Նախագծի հերթական թողարկումը նվիրված էր Կոնկինի դստեր՝ 32-ամյա Սոֆյայի ողբերգական մահվանը։ Նա 2020թ․-ի սեպտեմբերին խեղդվել էր մոսկովյան ֆիթնես ակումբերից մեկի լողավազանում։ Նրա ինքնազգացողությունը վատացել էր ջրում։ Կոնկինային ջրից դուրս էին բերել լողավազանի այլ այցելուներ, սակայն չէին կարողացել առաջին օգնություն ցուցաբերել։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադին, անկախ վերակենդանացման գործողություններից, չէր հաջողվել փրկել նրա կյանքը․ Սոֆյա Կոնիկինայի թոքերը ջրով էին լցված։
Ըստ պաշտոնական վարկածի՝ մահվան պատճառ է դարձել ասֆիկսիան, սակայն Վլադիմիր Կոնկինը պնդում էր, որ դստերը սպանել են։ Հաջողվել է պարզել, որ ֆիթնես-ակումբ գնալուց առաջ Սոֆյա Կոնկինան խանութում մեկ շիշ գինի է գնել։ Փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ հայտնի արտիստի դստեր օրգանիզմում 0,4 պրոմիլ ալկոհոլ է հայտնաբերվել եւ «Դիազեպամ» դեղամիջոց։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը