Օգոստոսին Թուրքիայում ձերբակալվել է 33 լրագրող
Ընթացիկ տարվա օգոստոս ամսվա ընթացքում Թուրքիայում ձերբակալվել է 33 լրագրող, այս մասին գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը:
Ձերբակալված լրագրողներից 14-ը կալանավորվել են, նրանց թվում է նաև ֆրանսիացի լրագրող Լուպ Բուրոն, ում ազատ արձակման պահանջով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկու անգամ զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Բացի այդ, օգոստոսի 25-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարի կողմից բողոք է ներկայացվել Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսի» սյունակագիր Բասքըն Օրանի դեմ, որը մեղադրվում է ահաբեկչամետ քարոզչություն իրականացնելու համար:
Ամիսներ առաջ Եվրախորհրդի պատգամավորների դատին հանձնված զեկույցը, որն ընդունվել է 110 կողմ, 15 դեմ ձայների հարաբերակցությամբ, պահանջում է Թուրքիայից ազատ արձակել ահաբեկչական միջոցառումներին մասնակցելու մեղադրանքով ձերբակալված լրագրողներին, վերանայել Թուրքիայի քրեական օրենսգրքի «Թրքությունը վիրավորելու» մասին 301-րդ հոդվածը, ինչպես նաև «նախագահին վիրավորելու» մասին 229-րդ և «ժողովրդի մեջ ատելություն սերմանելու» մասին 216-րդ հոդվածները: Զեկույցը նաև կոչ է անում վերանայել համացանցի հրապարակումների վերաբերյալ մեղադրանքներն ու թուլացնել Թուրքիայի պետական հեռուստաալիքի նկատմամբ պետական վերահսկողությունը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին