Խորեն Բայրամյան. Բոլոր ֆուտբոլիստներն էլ ցանկանում են վերականգնել իրենց հեղինակությունը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը նախախաղային ասուլիսում պատասխանեց լրագրողների հարցերին։
«Խմբի առաջատար լինելուց մենք ճնշում չէինք զգում։ Ինչ վերաբերում է Գերմանիայի հավաքականից կրած պարտությունից հետո մեր հետեւություններին՝ ցույց կտա հաջորդ հանդիպումը։
Բոլոր տղաները ցանկանում են վերականգնվել նախորդ խաղից հետո, գլխավոր մարզիչ Կապառոսն էլ հանդերձարանում ասաց անհրաժեշտ խոսքեր։ Բոլորս էլ հասկանում ենք, թե Գերմանիան ինչ թիմ է։
Շատ կարեւոր է վաղվա խաղը, որին պետք է մոտենալ տաք սրտով եւ սառը գլխով։ Պետք է արժանի խաղ ցուցադրել։ Բոլոր ֆուտբոլիստներն էլ ցանկանում են վերականգնել իրենց հեղինակությունը։ Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի արդարացնենք երկրպագուների սպասելիքները։
Չեմ կարծում, որ գերմանացիներից կրած պարտությունը բացասական շատ մեծ ազդեցություն կունենա հաջորդ խաղում։ Մենք ունենք բազմաթիվ ուժեղ խաղացողներ։ Բոլորի համար էլ անգին փորձ էր։ Ես առաջին անգամ էի խաղում այդքան հզոր հավաքականի դեմ։ Շատ բան չստացվեց, բայց կարծում եմ՝ հաջորդ անգամ այլ կերպ կխաղանք։ Լիխտենշտեյնի դեմ խաղի վրա ազդեցություն չի ունենա բացասական։ Բոլորս կլինենք հավաքված եւ կցուցադրենք լավ ֆուտբոլ»,- ասել է Բայրամյանը ասուլիսում։
Հայաստան - Լիխտենշտեյն հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի 20:00-ին:
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի նախորդ 5 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Լիխտենշտեյնին (1:0), Իսլանդիային (2:0), Ռումինիային (3:2), գոլազուրկ ոչ ոքի խաղացել Հյուսիսային Մակեդոնիայի հետ, պարտվել Գերմանիային (0:6) և 10 միավորով երկրորդն է J խմբում: Առաջատար Գերմանիան ունի 12 միավոր, Ռումինիան՝ 9, Հյուսիսային Մակեդոնիան՝ 8, Իսլանդիան՝ 4, իսկ Լիխտենշտեյնը կրել է 5 պարտություն:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը