Հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. շոգ եղանակը կպահպանվի
Սեպտեմբերի 1-ից 5-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հայաստան ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը սեպտեմբերի 1-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

















































