2017 թվականի բանակի վարկանիշում Հայաստանը 93-րդ հորիզոնականում է
Հայաստանը 93-րդ տեղն է զբաղեցրել 133 երկրների շարքում, որոնք ներառվել են 2017 թվականի Global Fire Power բանակի վարկանիշում։
Զեկույցում նշվում է, որ Հայաստանի ռազմական բյուջեն 225 մլն դոլար է կազմում։
Ադրբեջանը 58-րդ հորիզոնականում է՝ 3 մլրդ 175 մլն դոլար ռազմական բյուջեով։ Հարեւան Վրաստանն 82-րդ տեղում է, Իրանը՝ 21-րդ։ Իսկ ահա Թուրքիայի զինուժը ներառված է ամենաուժեղ բանակների տասնյակում եւ զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։
Գնահատելիս ավելի քան 50 գործոն են հաշվի առել։ Նշվում է, որ վարկանիշը կազմելիս առաջնորդվել են ոչ այնքան ռազմական տեխնիկայի ընդհանուր քանակով, որքան հավասարակաշռված ռազմական հզորությամբ ու հասանելի զինատեսակների բազմազանությամբ։
Դեպի ծով ելք չունեցող երկրները չեն «պատժվել» նավատորմի բացակայության պատճառով, իսկ ծովային գերտերությունները միավորներ են կորցրել՝ նավատորմի սպառազինության ոչ բազմազանության պատճառով։

















































