Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Հայաստան

Դուբայում առաջին անգամ կհնչի Արամ Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը»

Դուբայում անցկացվող InClassica դասական երաժշտության 10-րդ միջազգային փառատոնի շրջանակում Դուբայի Օպերայում սեպտեմբերի 5-ին կհնչի նաեւ Արամ Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը»: Այն կկատարեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, և աշխարհահռչակ հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը:

«Սա մեծ երևույթ է մեր նվագախմբի համար պանդեմիայից հետո այսպիսի մեծ ծրագրով հանդես գալու համար։

Հունիսին նվագախումբը հասցրել էր հանդես գալ Դուբայում և ուրախ ենք, որ արդեն Դուբայի օպերայում ներկայցնել նվագախմբի համար այս կարևոր ծրագիրը։

Մեր տեղկություններով Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտն առաջին անգամ է հնչելու Դուբայի օպերայում և ԱՄԷ-ում։

Նվագախումբը սպասված հյուր է այստեղ և ուրախ եմ, որ համերգներն անցնում են լեցուն դահլիճներում, թեև կան սահմանափակումներ»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը:

Սա InClassica փառատոնին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի առաջին մասնակցությունը չէ: 2018 թ. նվագախումբը մասնակցել է Մալթայի միջազգային երաժշտական փառատոնին և դաշնակահարների մրցույթին։ Այս տարի նույնպես «Classic Piano» երիտասարդ դաշնակահարների միջազգային երկրորդ մրցույթի 3-րդ և 4-րդ փուլերի մասնակիցները հանդես են գալիս Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։

«Կարելի է ասել, որ սա երկրորդ համագործակցությունն է, երբ հանդես ենք գալիս մրցույթում որպես պաշտոնական նվագախումբ, իսկ եվրոպական հիմնադրամը նվագախմբի կարևոր գործընկերներից ու աջակիցներից է»,- նշեց Բալբաբյանը:

«Այստեղ կարևորում եմ համագործակցությունը ամենատարբեր կատորողական դպրոցին պատկանող դաշնակահարների հետ: Ուրախ ենք, որ նվագախմբի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորը հանդիսանում է նաև Ինկլասիկայի ռեզիդենտ կոմպոզիտոր։

Ուրախ ենք այս համագործակցության համար, ուրախ ենք, որ այստեղ ենք և կարող ենք ներկայացնել հայ կատարողական արվեստը: Այս փառատոնն իսկապես աննախադեպ երևույթ է ամբողջ աշխարհում տեղի ունեցող զարգացումների ֆոնին և իսկապես սա մեծ հնարավորություն է աշխարհահռչակ արտիստների, ինչպես նաև մեր նվագախմբի համար մաս կազմելու այս մեծ երաժշտական իրադարձությանը և յուրաքանչյուր օր ունկնդիրը հնարավորություն ունի վայելել աշխարհի լավագույն մենակատարներին՝ ներկայացնելով ռուս և եվրոպացի կոմպոզիտորներին հայտնի ստեղծագործությունները։ Մեր նվագախմբի համար շատ կարևոր է հանդես գալ հենց հայ կոմպաոզիտորների հանրահռչակմամբ»,- ասաց Բալբաբյանը՝ նշելով, որ նվագախումբն առաջին անգամ չէ համերգներով հանդես գալիս ԱՄԷ-ում:

Սիմֆոնիկ նվագախումբը պանդեմիայից հետո արդեն պլանավորում է նոր համերգաշրջան: Կանցկացվի տարեկան 45 համերգ Հայաստանում, 15` արտերկրում, որոնք արդեն պլանավորման փուլում են։

«Ցավոք պանդեմիայի պատճառով կան հյուրախաղեր, որոնք հետաձգվել են: հույս ունեմ, որ մոտ ապագայում Լոնդոնում, Օմանում, Մալթայում Ավստրիայում տեղի կունենան։ Նվագախումբը այսօր էլ Հայաստանում շարունակում է համերգները և կարող ենք ասել, որ ունենք այնքան համերգներ, որքան պանդեմիայից առաջ»,- ասաց նա:

Սարգիս Բալբաբյանի խոսքով՝ փառատոնին մասնակցող աշխարհի լավագույն արտիսների զգալի մասն արդեն եղել են Հայաստանում և համերգներով հանդես է եկել մեր Սիմֆոնիկ նվագախմբի հետ:

«Այստեղ հանդես եկող արտիսներից ոմանց հետ ունենք պայմանավորվածություն, որ 2021-22 թթ. համերգաշրջանում համագործակցելու են նվագախմբի հետ։ Մասնավորապես, հանդես են գալու Մաքսիմ Վենգերովը, Ռոմանովսկին և այլն, որոնք հանդիսանում են աշխարհի լավագույն երաժիշտներ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին Դուբայում մեկնարկել է InClassica դասական երաժշտության 10-րդ միջազգային փառատոնը: Մինչեւ սեպտեմբերի 26-ը փառատոնի շրջանակներում Դուբայում տեղի կունենա 30 համերգ, որոնց ընթացքում ելույթ կունենան 37 առաջատար երաժիշտներ, 7 հայտնի նվագախմբեր եւ 12 անվանի դիրիժորներ։ Փառատոնային համերգները կանցկացվեն Dubai Opera-ում եւ Մերձավոր Արեւելքում ամենամեծ բազմաֆունկցիոնալ համալիրում՝ Coca-Cola Arena-ում։

Ելույթներ կունենան Դենիս Մացուեւը, Ալեքսանդր Կնյազեւը, Միխայիլ Պլետնյովը, Աննա Տիֆուն, Անդրեյ Գուգնինը, Դենիս Կոժուխինը, Կիտ Արմսթրոնգը, Մաքսիմ Վենգերովը, Սերգեյ Խաչատրյանը եւ այլք։

Չորս շաբաթների ընթացքում բեմ կբարձրանա յոթ սիմֆոնիկ նվագախումբ՝ Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը, Ռուսաստանի ազգային նվագախումբը, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Սլովակիայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Կալինինգրադի սիմֆոնիկ նվագախումբը, Գերմանիայի Ռեյնլանդ-Պֆալցի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը։

Փառատոնի շրջանակներում ներգրավված են նաեւ մեծանուն դիրիժորներ՝ Դմիտրի Յաբլոնսկին, Ալեքսանդր Սլադկովսկին, Մայքլ Ֆրանսիսը, Սերգեյ Սմբատյանը, Մարիուս Ստրավինսկին եւ այլք։ Փառատոնի ծրագրում ընդգրկված են մեծ թվով ստեղծագործություններ՝ սկսած բարոկկո երաժշտությունից մինչեւ ժամանակակից հեղինակների գործեր, այդ թվում փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները։

InClassica փառատոնի կազմակերպիչն է Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը։ Այն անցկացվում է SAMIT Event Group-ի հետ համատեղ։