Ինչ ակնկալիք պետք է ունենանք Հայաստանի հավաքականից
Վաղը՝ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 22:45-ին՝ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի կունենա Աշխարհի ֆուտբոլի 2018 թվականի առաջնության Ռումինիա-Հայաստան հանդիպումը, իսկ արդեն սեպտեմբերի 4-ին՝ ժամը 20:00-ին Երեւանում Հայաստանը կընդունի Դանիայի հավաքականին, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը։
Նշենք, որ մրցաշարային աղյուսակում Դանիան 10 միավորով երկրորդն է, Հայաստանի Ռումինիայի հավաքականները 4-րդ եւ 5-րդ տեղերում են՝ 6-ական միավորով:
Իսկ ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ Հայաստանի ազգային հավաքականից: Լինենք անկեղծ մինչեւ վերջ՝ ոչ մի: Մեր ակնկալիքը, եթե կարելի է այդպես ասել, միայն Ռումինիայի հավաքականից է: Այլ կերպ ասած, հրաշքով ոչ-ոքի կարելի է կորզել, եթե ռումինները չափից ավելի վատ խաղան:
Հիմա կասեք իսկ Հենրիխ Մխիթարյանը: Իսկ ինչ արեց Մխիթարյանը Չեռնոգորիայի դեմ խաղում, եւ ինչ կարող էր անել: Ինչ անի Մխիթարյանը, եթե դարպասին դարպասապահ չունենք եւ գնդակը ցանցում հայտնվում է այնքան, որքան մրցակից ֆուտբոլիստները հարվածում են մեր դարպասին:
Ինչ անեն Մխիթարյանը եւ Պիզելին, եթե կազմը ընտրում է ոչ թե գլխավոր մարզիչը, այլ ՀՖՖ նախագահը: Ոմանք կշտապեն ասել, թե դա այդպես չէ: Իսկ եթե այդպես չէ, ինչու հավաքական չի հրավիրվել հրաշալի մարզավիճակում գտնվող Յուրա Մովսիսյանը:
Եւ վերջին հաշվով, նրանք, ովքեր մտածում են, որ մեր հավաքականը կարող է հաջող հանդես գալ Բուխարեստում, թող վերցնեն հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը եւ մի լավ ուսումնասիրեն, հետո նոր մտածեն ակնկալիքների մասին:
Ոչ Արթուր Պետրոսյանը, ոչ էլ որեւէ այլ մարզիչ, այդ թվում Զիդանն ու Անչելոտին միասին վերցրածՀայաստանի հավաքականում դրական փոփոխությունների չեն հասնի, եթե հավաքականի կազմը շարունակի որոշել ՀՖՖ նախագահը:
Top-News.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...