Պաշտոնանկություն ՊԵԿ-ում. ազատվում են հաշվապահ ծառայողներից
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարդան Հարությունյանն ազատվում է հարկայինի հաշվապահ ծառայողներից։ ՊԵԿ-ում հերթական պաշտոնանկությունն է եղել՝ ազատվել է կոմիտեում աշխատող, ձեռքի հետ էլ հաշվապահություն անող Արաբկիրի հարկայինի պետի տեղակալ Հովհաննես Գոյումջյանը։
Նրա փոխարեն դեռ նշանակում չկա։ ՊԵԿ մեր աղբյուրները նշում են, որ նրան է պատկանում «Ֆրեդա» վարկային, հաշվապահական, իրավաբանական, բիզնես ծառայություններ մատուցող ընկերությունը, թեեւ պաշտոնապես տնօրենն այլ անձ է։
Մենք անդրադարձել ենք այն խնդրին, թե ինչպես են հարկայինի աշխատակիցները հաշվապահական ընկերություններ բացում՝ պետական ծառայության հետ հաշվապահություն անում տնտեսվարողների համար, նրանց հարցերն էլ հարկայինում լուծում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Հաղթենք դիաբետը միասին
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ