Սա պատերազմ է ոչ միայն լրագրողների, այլ նաև հասարակության դեմ. Անի Գևորգյան
Պարզվում է, որ մեզ համար բազմաթիվ ականներ են դրված, որոնցից շատերի մասին մենք՝ լրագրողներս տեղյակ չէինք և պարզվում է, որ դեռ նորերն էլ պետք է տեղադրվեն: «Ընդդեմ մամուլի սահմանափակումների, հանուն խոսքի ազատության և տեղեկացված լինելու իրավունքի» թեմայով քննարկման ժամանակ ասաց Tert.am լրատվական կայքի լրագրող Անի Գևորգյանը:
«Պետք է պատրաստ լինենք նաև որոշակի առումով ինքնապաշտպանության, որովհետև շատ հաճախ ուղիղ թիրախում մենք ենք հայտնվում: Սահամնափակումների հետ կապված ասեմ, որ օգոստոս ամսից մենք խորհրդարանում չենք կարողանում նորմալ աշխատել, այսինքն նույնիսկ հարցազրույցների ժամանակ մեզ կարող են հետևել, մեզ կարող են հորդորել այս կամ այն պատգամվորին չմոտենալ, չխոսել:
Մեզ փորձում են երբեմն համոզել, որ մենք ոչ թե լրագրող ենք, այլ քաղաքական գործիչ, երբ մենք պարզապես երկրորդ հարցն ենք ունենում: Խնդիրն այստեղ ոչ թե հարցն է, այլ պատասխանները, որոնք հաճախ լինում են ոչ հայանպաստ, հակահայկական»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ