Մենք չենք կարող պատերազմի սպառնալիքից վախենալով՝ ասենք թուրքերը թող գան, մտնեն մեր երկիր. Վանեցյան
Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որ եթե քեզ ապտակում են, դու չես պատասխանում, էլի են ապտակում ու փորձում խլել քո ունեցվածքը, դու չես պաշտպանում, էլի են խլում։ Այս մասին «Հայրենիք»-ի ճամբարականների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Մենք չենք կարող պատերազմի սպառնալիքից վախենալով՝ ասենք, դե լավ թուրքերը թող գան, մտնեն մեր երկիր։ Թուրքը և ադրբեջանցին ապացուցում են, որ իրենց միակ նպատակը հայ ազգի բնաջնջումն է։ Նրանք չեն ուզում մեր հետ խաղաղ ապրեն, ուզում են, որ մենք ուղղակի չլինենք, ոչնչանանք։ Թուրքական յաթաղանը 21-րդ դարում փոխարինվել է թուրքական բայրաքթարով»,-նշել է Արթուր Վանեցյանը։
Վերջինս նշեց՝ հնարավոր էր այնպես անել, որ պատերազմ չլիներ և կարողանայինք պահպանել մեր հաղթողի կերպարը։ Արթուր Վանեցյանի խոսքով իշխանություններն իրենց անփորձության պատճառով մեզ հասցրեցին պատերազմի։
«Գիտակցելով է արել, թե չգիտակցելով, ունենք Արցախի 75 տոկոսի կորուստ, ունենք հազարավոր զոհեր, վիրավորներ, ունենք մեր երկրում չլուծված անվտանգային խնդիրներ»,-նշեց Արթուր Վանեցյանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ