ԵԱ. Ռոբերտ Հովհաննիսյանը՝ միանձյնա առաջատար
Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում շարունակվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության չորրորդ տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչ Ռոբերտ Հովհաննիսյանը 100 տոկոսանոց ցուցանիշով միանձնյա գլխավորել է մրցաշարային աղյուսակը:
Չորրորդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով հաղթել է գերմանացի Նիկլաս Հուշչենբետին և վաստակել 4 միավոր:
Գաբրիել Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը նույնպես հաղթել են, իսկ Հովհաննես Գաբուզյանն ու Սամվել Տեր-Սահակյանը ոչ ոքի են ավարտել իրենց պարտիաները:
Ռոբերտ Հովհաննիսյանը միանձնյա առաջատարն է, իսկ Հովհաննես Գաբուզյանն ու ևս 11 շախմատիստներ 3.5-ական միավորով բաժանում են 2-13-րդ տեղերը:
Մրցաշարին մասնակցում են 36 երկրների 180 շախմատիստներ, այդ թվում՝ 69 գրոսմայստեր։ Գաբրիել Սարգսյանը երկրորդ ամենաբարձր վարկանիշով (2682) շախմատիստն է մրցաշարում և զիջում է միայն անգլիացի Գավեյն Ջոնսին (2684):


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը