Պատմական Խարբերդում հնագետները հայտնաբերել են հողի տակ մնացած 450 տարվա թաղամաս
Ներկայի Թուրքիայի տարածքում գտնվող Էլյազըղ (պատմական Խարբերդ) նահանգում հնագետները հայտնաբերել են ստորգետնյա մի ամբողջ թաղամաս, որը դարեր շարունակ մնացել է հողի տակ, այս մասին գրում է թուրքական arkeolojikhaber.com կայքը:
Նշվում է, որ թաղամասն ունի մոտ 450 տարվա պատմություն: Թուրք հնագետները պատրաստվում են այն գրանցել UNESCO-ի մշակութային ժառանգության ցանկում:
Նշենք, որ մինչ ցեղասպանությունը Խարբերդն ունեցել է մոտ 50 հայկական գյուղ, որոնք բավականին բազմամարդ էին և ունեին միջինը 1000 բնակիչ:
Խարբերդի գլխավոր տեսարժան վայր համարվում է հին բերդը: Այն ժամանակին կառուցվել է հայերի կողմից և հենց այստեղից էլ ծագել է գավառի անունը՝ Խար-բերդ:
Գավառի կենտրոնը՝ Էլյազըղ քաղաքը, որի անունով այսօր կոչվում է նաև ամբողջ գավառը, կառուցվել է ավելի ուշ:
Ներկայում քաղաքը բաժանվում է երկու մասի՝ հին ու նոր:
Հին քաղաքը, որի մեջ մտնում է նաև պատմական բերդը, կոչվում է Հարփութ: Դա շրջանի քրդական անունն է, որը, ինչպես երևում է, Խարբերդ անվան աղավաղված տարբերակն է: Իսկ հին հայկական անունն այսօր ամբողջովին դուրս է մղված և չի հիշատակվում առհասարակ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին