Արտագաղթի աճը ապառնալիք է Հայաստանի ազգային անվտանգության համար
Արտագաղթը բացասաբար է ազդում հայկական պետականության հնարավորությունների վրա եւ արդեն ազգային անվտանգությանը սպառնացող խնդիր է դարձել։ Օգոստոսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց պատմական գիտությունների թեկնածու, հրապարակախոս Արմեն Կարապետյանը։
Նրա խոսքով՝ եթե հայկական կողմերը ցանկանում են կանխել Ադրբեջանի կողմից հնարավոր ագրեսիան, նրանց անհրաժեշտ է ամրապնդել սեփական պետականությունը։
«Պետք է այնպես անել, որ մարդիկ երկիրը լքելու փոխարեն մնան իրենց հայրենիքում։ Արտագաղթի տեմպերն օրեցօր մեծանում են։ Դա շատ մեծ սպառնալիք է մեր ազգային անվտանգության համար»,-ասաց պատմաբանը։
Կարապետյանը նշեց, որ տվյալ խնդրի լուծումը կարող է դառնալ Հայաստանի անվտանգության ամենամեծ երաշխիքը եւ Բաքվի ագրեսիան զսպող ամենահուսալի գործոնը։

















































